ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքական գործընթացների աշնանային ներկապնակը. ի՞նչ սպասել առաջիկայում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրացույցը հուշում է, որ ընդամենը մի քանի օրից աշնան առաջին ամիսը կդառնա «պատմական»: Սեպտեմբերի ավարտը, ամեն պարագայում, նշանակալի է լինելու, առաջին հերթին՝ հոգևոր-բարոյական, ազգային-կրոնական առումներով: Բնականաբար, նկատի ունենք Մյուռոնօրհնեքի հետաձգված արարողությունը և վեցամյա դադարից հետո վերանորոգված Մայր տաճարի վերաօծումը: Մյուռոնօրհնեքը, ինչպես հայտնի է, պետք է տեղի ունենար դեռ 1 տարի առաջ, սակայն նկատի ունենալով փաշինյանական իշխանության կողմից Արցախն աղետի մատնելն ու բազմահազարամյա բնօրրանի հայաթափումը՝ Հայ առաքելական եկեղեցու հովվապետն ու հոգևոր բարձր դասը հետաձգեցին այդ արարողությունը, ինչը միանգամայն հասկանալի էր:

Ինչ վերաբերում է Մայր տաճարի վերաօծմանը, ապա դա ևս խիստ խորհրդանշական է: Արդեն ուղիղ 6 տարի է, ինչ հայ քրիստոնյաներիս համար գլխավոր սրբավայրի՝ Մայր տաճարի դռները փակ էին՝ վերականգնման և վերանորոգման պատճառով: Այս շաբաթավարտին նախատեսված է Մայր տաճարի վերաբացումն ու վերաօծումը: Նույնիսկ բավական քաղաքականացված շրջանակներում կան անձինք, որ դրա մեջ որոշակի նախախնամություն ու խորհուրդ են տեսնում: Եթե կրոնական ու գուցե նաև՝ միստիկական նման ընկալումները դնենք մի կողմ, ապա Մյուռոնօրհնեքի և Մայր տաճարի վերաօծման արարողությունները հավել յալ քաղաքական ուշադրություն են սևեռել իրենց վրա նաև այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունը, նրա ՔՊ-ն դրսևորում են ծայրահեղ թշնամական վերաբերմունք առ Հայ առաքելական եկեղեցին և հոգևոր դասը: Իսկ նախօրեին Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ «Սրբազան պայքարի» հրավիրած մեծ հավաքը՝ ահռելի ու լեփ-լեցուն դահլիճում:

Շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մասնավորապես հայտարարեց. «Քննարկումների, վերլուծությունների, տարաբնույթ մեկնաբանությունների, հավակնությունների ժամանակը վաղուց սպառված է։ Եկել է բռունցքվելու և գործելու ժամանակը: Այսպիսով, որոշ հանգամանքներ հաշվի առնելով, ի մասնավորի՝ սեպտեմբերի 28ին և 29-ին Սրբազան Մյուռոնօրհնության և Մայր տաճարի վերաօծման արարողությունները, մեր համակարգող խորհրդի և տարբեր մարդկանց հետ խորհրդակցաբար որոշել ենք, որ մեր ակտիվ պայքարի շրջանը վերսկսում ենք հոկտեմբերի 2-ին՝ ժամը 18։30-ին՝ հավաքվելով Հանրապետության հրապարակում»: Հաշվի առնելով առկա տրամադրություններն ու ընթացիկ զարգացումները՝ կարելի է ասել, որ սա աշնան «թեժացման» կոնկրետ հայտ է:

Ըստ որում, երբ ասում ենք՝ «թեժ աշուն», ամենևին պարտադիր չէ դրա տակ հասկանալ փողոցային հուժկու հավաքներ, փաշինյանական ոստիկանության ու «կարմրասև բերետների» հետ արյունահեղ ընդհարումներ և այլն: Էականն այն է, որ քաղաքական գործընթացները որոշակիանում են ու ակտիվանում: Ու խոսքը միայն «Սրբազան շարժման» մասին չէ, ի դեպ: Կա ընդհանուր ակտիվացում՝ առկա գործընթացների համատեքստում: Այդ տեսանկյունից աշնան «թեժացմանը» նպաստում է նաև հենց Նիկոլ Փաշինյանը: Նա, մեծ հաշվով, «նախընտրական արշավի» տպավորություն թողնող գործողությունների է դիմում, նրա այցերը կամ «հեծանվաքշոցիները» ձևավորվում ու մատուցվում են հենց «նախընտրական արշավի» տրամաբանությամբ ու ոճով: Նման դրսևորումները նկատի ունենալով՝ առանձին փորձագետներ նշում են, որ Փաշինյանը արդեն իսկ պատրաստվում է ընտրությունների: Իշխանական շրջանակներից «տեղեկատվական» արտահոսքեր են լինում, թե՝ Փաշինյանը ընտրությունների է գնում (հերթական, թե արտահերթ՝ ժամանակը ցույց կտա):

Ընդ որում, նկատենք՝ իր պաշտոնավարման շրջանում Նիկոլ Փաշինյանը ոչ մի անգամ համապետական ընտրությունները «հերթականով» չի անցկացրել. թե՛ 2018-ին, թե՛ 2021-ին ընտրությունները եղել են արտահերթ: Այն, որ «գործընթացներ» են խմորվում ու ակտիվանում են կամ ակտիվանալու հստակ նախանշաններ կան, էլ չասած՝ նախադրյալների մասին, հրաշալի հասկանում է և Նիկոլ Փաշինյանը: Նա, բնականաբար, ձգտելու է հնարավորինս կասեցնել կամ սառեցնել այդ գործընթացները, խմորումները, հնարավոր զարգացումները: Հարկավ, այդ զուգահեռ նպատակն ունեն իրենց մեջ նրա զանազան «բեմադրված շոու»-ները: Բայց Փաշինյանը ավելի շատ շեշտը դնում է արդեն բազմիցս փորձարկած ռեպրեսիվ մեթոդներին, մասնավորապես՝ «քրեական գործերի», կամ ինչպես նշել էինք մեր նախորդ համարներից մեկում՝ «իրավապահ համակարգի» միջոցով: Նպատակը ակնհայտ է՝ զանազան «գործերի» միջոցով հնարավորինս թուլացնել ընդդիմադիրներին, անել այնպես, որ նրանց սահմանափակ ռեսուրսները կենտրոնանան այդ «գործերի» ու դրանց ուղեկցող հանգամանքների վրա: Փաշինյանական այդ «գծի» մասին են վկայում ինչպես երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի «գործի» հետ կապված վճռի բողոքարկման նախաձեռնությունը, այնպես էլ՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «գործի» , այսպես ասենք՝ «թարմացումը»:

Արդեն չենք խոսում Արմեն Աշոտյանի, Գերասիմ Վարդանյանի, Արմեն Գևորգյանի «գործերի» ու այլ նման դրսևորումների մասին: Ըստ երևույթին, Նիկոլ Փաշինյանը, երկու ոտքը մի մաշիկի մեջ խոթած, ցանկանում է հասնել այն բանին, որ ընդդիմությունը կա՛մ բանտերի դռանը լինի, կա՛մ դատարանների, կարճ ասած՝ հրապարակում կամ, առավել ևս, կուսակցական գրասենյակներում հավաքվելու ժամանակ չունենա: Բայց, մյուս կողմից՝ իրավիճակն այնպիսին է, որ փողոցային ակցիաները, մանավանդ՝ բազմամարդության և անելիքի ու ծրագրերի հստակության պարագայում, կարող են քաղաքական դետոնատորի (փոխաբերական իմաստով, իհարկե) դեր խաղալ: Մանավանդ, եթե հաշվի առնենք, որ արդեն նույնիսկ կրթական ցածր ցենզ ունեցողների համար պարզ է, որ Փաշինյանի ասած «խաղաղության» պայմանագիրը Հայաստանի անվերապահ կապիտուլյացիայի ծրագիր է, որ ոչ մի խաղաղություն ու, առավել ևս, անվտանգություն էլ չի սպասվում, և այսպես շարունակ:

Ի լրումն, տնտեսական վիճակը վատանում է, Հայաստանն ուղղակիորեն ճկռել է Փաշինյանի կողմից կրկնապատկված արտաքին պարտքի տակ, աղքատներն ավելի են աղքատանում, իսկ փաշինյանական պաշտոնյաներն ու նրա «նորահարուստները» կտրուկ գիրանում են, այս դեպքում՝ թե՛ փոխաբերական իմաստով, թե՛ բառացի, չնայած ամեն տեսակ «հեծանվավազքերին»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular