ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Այս պատերազմին որքան խորն ես նայում, այնքան քիչ ես հասկանում»․ Զելենսկի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփն իրականում չգիտի՝ ինչպես կանգնեցնել ռուս-ուկրաինական պատերազմը, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Ես կարծում եմ՝ Թրամփը իրականում չգիտի, թե ինչպես դադարեցնել պատերազմը, նույնիսկ եթե նա կարծում է, թե գիտի՝ ինչպես դա անել։ Այս պատերազմի հետ կապված՝ հաճախ է պատահում, որ ինչքան խորն ես  նայում, այնքան քիչ ես հասկանում։ Շատ առաջնորդներ են համոզված եղել, որ գիտեն՝ ինչպես պատերազմն ավարտել հենց վաղը, բայց երբ նրանք խորամուխ են եղել, հաասկացել են, որ ամեն ինչ այնքան էլ պարզ ու հեշտ չէ»,- ասել է Զելենսկին՝ The New Yorker ամսագրին տված հարցազրույցում։

Նշենք, որ ԱՄՆ նախկին նախագահ, այժմ՝ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ ընտրություններում հաղթելու դեպքում շատ արագ կկարգավորի ռուս-ուկրաինական հակամարտությունը, պատերազմը կդադարի։ Նա խոստացել է նաև կանխել երրորդ համաշխարհային պատերազմը, որը, ըստ Թրամփի, անխուսափելի է՝ ամերիկյան այժմյան նախագահ Բայդենի վարած քաղաքականության պատճառով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular