Իսրայելի և «Հըզբոլլահ»-ի միջև լարվածության սրումը մտահոգում է Ռուսաստանին․ Պեսկով
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻսրայելապաղեստինյան հակամարտության սրումը մտահոգություններ է առաջացնում, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ հավելելով՝ իրավիճակն անկանխատեսելի է, լարվածությունը Իսրայելի և «Հըզբոլլահ»-ի միջև սրվում է։
«Իրավիճակը վատանում է։ Փաստորեն՝ ամեն օր դեգրադացիա է տեղի ունենում, լարվածությունն աճում է, անկանխատեսելիությունը մեծանում է, սա մեծ մտահոգության տեղիք է տալիս»,- ասել է Պեսկովը՝ ճեպազրույցի ժամանակ պատասխանելով հարցին, թե Կրեմլը ունի՞ արդյոք մտավախություն, որ Իսրայելի և «Հըզբոլլահ»-ի միջև լարվածությունը էլ ավելի կմեծանա։
Նշենք, որ միջազգային մամուլի վերջին օրերի հրապարակումների համաձայն՝ ՑԱԽԱԼ-ը զանգվածային հարվածներ է հասցնում Բեյրութին՝ «Հըզբոլլահ»-ի տեղակայման հատվածներում, կան մի քանի տասնյակ վիրավորներ, զոհեր։
«Հըզբոլլահ»-ն իր հերթին է Իսրայելի հյուսիսային հատվածը գնդակոծության ենթարկում։