Լիբանանում զոհերի թիվը հասել է 182-ի, Իսրայելը Լիբանանի Բեքաա հովտի բնակիչներին 2 ժամ է տվել տարածքը լքելու համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ այսօր Իսրայելի պաշտպանության բանակի հասցրած ավիահարվածների հետևանքով զոհերի թիվը կտրուկ աճել է՝ 100-ից հասնելով 182-ի։ Նախարարությունը հավելել է, որ վիրավորների թիվը 400-ից հասել է 727-ի: Առայժմ հայտնի չէ` քանի կորուստ կա խաղաղ բնակչության և քանի կորուստ «Հեզբոլլահ» շարժման անդամների շրջանում, գրում է The Times of Israel-ը:
Իսրայելի պաշտպանության բանակը երկուշաբթի առավոտյան հայտարարել է, որ լայնածավալ ավիահարվածներ է հասցրել Լիբանանում «Հեզբոլլահ» շարժման թիրախներին: Բանակի պնդմամբ՝ Լիբանանի սահմանամերձ գյուղերի բնակիչները նախազգուշացվել են, նրանց կոչ է արվել արագ հեռանալ այն տներից, որոնք «Հեզբոլլահ»-ն օգտագործում է զենք պահելու համար: