ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հարկեր չվճարելու միջոցով պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 109 մլն դրամ. ՔԿ

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ինչպես նաև՝ ՍՊ ընկերությունների կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու նպատակով մշակված հանցավոր մեխանիզմը: Այս մասին հայտնում են ՔԿ-ից:

Մասնավորապես, «Ա.Տ.», «Ա.», «Հ.Վ.» և «Ս.» ՍՊ ընկերությունների կողմից 2021-2022 թվականների ընթացքում պարբերաբար Վրաստանից ձեռք են բերվել և Հայաստանի Հանրապետության տարածք են ներմուծվել ապրանքներ, սակայն բեռն ուղեկցող փաստաթղթերում դրանք ներկայացվել են որպես ԵԱՏՄ երկրներից ներմուծված ապրանքներ, որոնց համար ներկայացված ներմուծման հարկային հայտարարագրերով հաշվարկվել և պետական բյուջե են վճարվել առաջացած ԱԱՀ գումարները:
Ընդհանուր 16 ներմուծումով հիշյալ ՍՊ ընկերությունների կողմից՝ որպես ԵԱՏՄ անդամ երկրից ներմուծում, հայտարարագրվել է ընդհանուր 285,243,187 ՀՀ դրամ ինվոիսային արժեք, որից հաշվարկվել է ընդհանուր 35,995,418 ՀՀ դրամ ներմուծման ԱԱՀ, սակայն փաստացի ներմուծված ապրանքների արժեքը, Վրաստանում ձեռք բերված հաշիվ-ապրանքագրերի համաձայն, կազմել է ընդհանուր 782,955,297 ՀՀ դրամ, որից պետք է հաշվարկվեր և պետական բյուջե վճարվեր ընդհանուր 176,714,783 ՀՀ դրամ մաքսային վճար:

Արդյունքում՝ «Ա.Տ…» ՍՊ ընկերության կողմից 3 ներմուծումով պետությանը պատճառվել է 12,527,358 ՀՀ դրամի վնաս, «Ս…» ՍՊ ընկերության կողմից՝ 7 ներմուծումով՝ 37,614,235 ՀՀ դրամի վնաս, «Հ.Վ.» ՍՊ ընկերության կողմից՝ 8 ներմուծումով՝ 53,906,882 ՀՀ դրամի վնաս, իսկ «Ա.» ՍՊ ընկերության կողմից՝ 6 ներմուծումով պետությանը պատճառվել է 36,670,890 ՀՀ դրամի վնաս: Հիշյալ 4 ընկերությունների կողմից հարկեր վճարելուց խուսափելու միջոցով պետությանը պատճառված վնասի չափը կազմում է ընդհանուր 140,719,365 ՀՀ դրամ։

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում հիշյալ ընկերությունների պատասխանատու անձանց կողմից 2024թ. պետական բյուջե է վճարվել 109,000,000 ՀՀ դրամ:
Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular