ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մահացել է լեգենդար ABBA խմբի անդամ Ռոջեր Պալմը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
75 տարեկան հասակում մահացել է շվեդական ABBA փոփ խմբի թմբկահար Ռոջեր Փալմը: Այս մասին հաղորդում է Aftonbladet-ը։
Երաժիշտը մահացել է սեպտեմբերի 21-ին։ Նրա ընտանիքը հայտարարել է, որ Պալմի մահվան պատճառը Ալցհեյմերի հիվանդության բարդություններն են։
 
«Նա ջերմ ու համեստ մարդ էր՝միշտ ընկերների և ընտանիքի պաշտպան։ Նա իրենից հետո մեծ դատարկություն է թողնում։ Մենք բոլորս նրան կհիշենք ջերմ սրտերով»,-ասվում է արտիստի ընտանիքի հայտարարության մեջ։
Ռոջեր Պալմը ծնվել է 1949 թվականին։ Նա հանդես է եկել Gimmicks, Beatmakers և Moonlighters երաժշտական կոլեկտիվներում, բայց շատ ավելի հայտնի է դարձել որպես ABBA-ի թմբկահար։ Նա մասնակցել է ABBA-ի այնպիսի հանրահայտ հիթերի ձայնագրմանը, ինչպիսիք են՝ Dancing Queen, Mamma Mia, Take a Chance on Me ու Thank You for the Music երգերը։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular