ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուկրաինան ենթարկվել է հարվածների. Սումիում կա 2 վիրավոր, Զապորոժիեում` 17

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինայի իշխանությունները հայտնել են, որ ռուսական ուժերն առավոտյան Սումիի մարզում անօդաչու թռչող սարքով հարված են հասցրել երթուղային ավտոբուսի, որի հետևանքով երկու մարդ է վիրավորվել։ Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։ 

Ըստ տեղի իշխանությունների՝ միջադեպը տեղի է ունեցել Միրոպոլյե համայնքում, որը սահմանակցում է Ռուսաստանի Կուրսկի մարզին, որտեղ Ուկրաինայի զինված ուժերը շարունակում են գործողությունները։ Ավտոբուսում գտնվում էին տեղի բնակիչներ։ Վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց։

Իսկ Զապորոժիե քաղաքին և դրա մերձակայքին ռուսական հարվածներից վիրավորների թիվը հասել է 17-ի։ Հարվածը հասցվել է սեպտեմբերի 22-ի երեկոյան։ Ավելի վաղ հաղորդվել էր 9 վիրավորի մասին։ Ըստ ոստիկանության՝ վնասվել են նաև 13 բնակելի տուն, 2 ուսումնական հաստատություն, 5 տրանսպորտային միջոց։ Ըստ ուկրաինական իշխանությունների՝ ռուսական բանակն առաջին անգամ է Զապորոժիեին հարվածել սահող ռումբերով։ 

Իր հերթին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ առավոտյան Ուկրաինան փորձել է անօդաչու թռչող սարքով հարվածել ՌԴ տարածքում գտնվող օբյեկտների։ ԱԹՍ-ն ոչնչացվել է Բելգորոդի մարզի երկնքում։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular