ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանում ծեծկռտուքն ավարտվել է դանակահարությամբ

ԻՐԱՎՈՒՆՔ

Երեկ՝ սեպտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Խորենացի փողոցի 2-րդ փակուղու թիվ 19 հասցեի դիմաց դանակահարություն է տեղի ունեցել և կա վիրավոր։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի պետ Դավիթ Պետրոսյանը, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սենիկ Երանոսյանը, քրեական հետախուզության բաժանմունքի պետ Սամվել Մամիկոնյանը։ Մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում ոստիկանության Էրեբունու բաժին, որ «գոտկատեղի, մեջքի շրջանի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ դանակահարության հետևանքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։Հիվանդանոց մեկնած ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 36-ամյա Մելսիկ Ղազարյանն է։

Պարզվել է, որ նա հիվանդանոց է տեղափոխվել Խորենացի փողոցի 2-րդ փակուղուց։ Ըստ բժշկի՝ վերջինիս մոտ ախտորոշվել է նաև «աջ վերին վերջույթի արմնկային, ափային և ձեռքի թիկնային մակերեսների, ձախ վերին վերջույթի արմնկային և ձեռքի թիկնային մակերեսների, ձախից գոտկային շրջանի ծակած-կտրած վերքեր»։

Դեպքի մասին ոստիկանության Էրեբունու բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Համբարձում Պետրոսյանի, բաժնի պետի տեղակալ Ռուստամ Մախմուդյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ ՔրՕր-ի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ժամերի ընթացքում ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են դեպքի հանգամանքները, ինչպես նաև կասկածյալի ինքնությունը։

Ըստ տեղեկությունների՝ Մ. Ղազարյանին սուր կտրող-ծակող գործիքով հարվածել և մարմնական վնասվածքներ է պատճառել Երևանի բնակիչ 29-ամյա Հովիկ Ավագյանը։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Հ. Ավագյանին և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular