ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստանի անվտանգությունը ամրագրված է ռուս զինվորների արյունով»․ Սենատոր Դոլգով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի անվտանգությունը ամրագրված է ռուս զինվորների արյունով, ասել է ՌԴ Դաշնային խորհրդի անդամ Կոնստանտին Դոլգովը մեկնաբանելով Հայաստանի Քննչական կոմիտեի հայտարարությունը Ռուսաստանի կողմից պետության տարածքում հեղաշրջում նախապատրաստելու մասին։ news.ru-ի հետ զրույցում սենատորն ընդգծել է, որ երկրների միջև շփումները շարունակվում են տարբեր մակարդակներով։

«Շփումները շարունակվում են տարբեր մակարդակներով։ Եթե Հայաստանում ինչ-որ մեկը շահագրգռված է ինչ-որ տեղեկատվություն ստանալ, ապա խնդիրներ չեն լինի։ Հայաստանի անվտանգությունը ամրագրված է ռուս զինվորների ու սպաների արյունով, և այդպես է եղել միշտ։ Դա հայ ժողովրդի նկատմամբ Ռուսաստանի վերաբերմունքի լավագույն ցուցանիշն է»,- պարզաբանել է Դոլգովը։

Նրա խոսքով, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կողմից Հայաստանին սպառնացող վտանգի մասին հայտարարությունները ծիծաղելի են, իսկ Ռուսաստանին այնպիսի հանցագործությունների մեջ մեղադրելն, ինչպիսին է հեղաշրջումը, ընդամենը փորձ է իրենց խնդիրները բարդել Մոսկվայի վրա։ Սենատորը հույս է հայտնել, որ Երևանում «բանականությունը կհաղթի»։ 

«Հայաստանում ներքաղաքական իրավիճակի ապակայունացմանը Ռուսաստանի մասնակցության ցանկացած վարկած կամ կասկած անհեթեթություն է: Հայաստանը մեր դաշնակիցն է և մնում է ՀԱՊԿ անդամ: Մենք շահագրգռված ենք բարեկամական հարաբերություններով։ Ռուսաստանը պարտավորություններ է կրում ապահովելու Հայաստանի անվտանգությունը, որն ամրագրված է պայմանագրով»,- հավելել է Դոլգովը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանի Ազգային Անվտանգության Ծառայությունը կանխել է հեղաշրջման միջոցով իշխանությունը յուրացնելու փորձ։ Երկրի Քննչական կոմիտեն հայտարարել էր նաև, որ կասկածյալները Ռուսաստան են մեկնել նախապատրաստվելու նպատակով, սակայն դա հաստատող որևէ ապացույց չի ներկայացվել։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular