ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վանաձորցին իմացել է, որ կինը «քնում» է մոտ ընկերոջ հետ՝ ինքնատիպ կերպով վրեժխնդիր է եղել ընկերոջից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Լուսինե Աբգարյանի նախագահությամբ ավարտվել է Հայկ Մ.-ի գործի դատական քննությունը:

30-ամյա Հայկ Մ.-ին մեղադրանք էր առաջադրվել սուտ մատնություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 1-ին մասով:

Դատական ակտում Հայկ Մ.-ի ընտանեկան վիճակի մասին արձանագրված է, որ նա ամուսնալուծված է:

Հայկին մեղսագրված արարքը կապված է հենց նրա ընտանեկան, ինչպես նաև ընկերական հարաբերությունների հետ:

2017 թվականի մարտի 13-ին նախաքննական մարմնի որոշմամբ Հայկ Մ.-ի կողմից ինքնասպանության փորձ կատարելու դեպքի կապակցությամբ քրեական հետապնդում չի իրականացվել՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով:

Մարտի 20-ին Հայկ Մ.-ին առաջադրվել է մեղադրանք՝ սուտ մատնության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ Հայկ Մ.-ն, տեղեկանալով, որ իր կինը՝ Հ.-ն, և ընկերը՝ Կ.-ն, ինտիմ հարաբերությունների մեջ են, կինը դավաճանում է իրեն իր իսկ մտերիմ ընկերոջ հետ, որոշել է ընկերոջից վրեժխնդիր լինել ու նրան «ենթարկել» քրեական պատասխանատվության:

2017 թվականի հունվարի 28-ին Հայկ Մ.-ն, լինելով ոչ սթափ վիճակում, դանակով ինքնասպանության  փորձ է կատարել, ապա մտքափոխվել է, ոստիկանության բաժին է գնացել և հաղորդում է ներկայացրել մտացածին հանցագործության վերաբերյալ, իբր՝ նույն օրը, ժամը 16-ն անց 30-ի սահմաններում Վանաձորի շուկայի՝ «Լաչինի միջանցք» կոչվող վայրում ընկերը՝ Կ.-ն, վիճել է իր հետ,  խոհանոցային դանակով իրեն հարված է հասցրել և մարմնական վնասվածք է պատճառել:

Հայկ Մ.-ն դատարանում իրեն լիովին մեղավոր է ճանաչել, զղջացել է կատարածի համար ու միջնորդել է գործը քննել արագացված ընթացակարգով:

Տուժող Կ.-ն ամբաստանյալի դեմ բողոք կամ պահանջ չի ներկայացրել, չի առարկել, որ գործը քննվի արագացված կարգով:

Դատարանը Հայկ Մ.-ին մեղավոր է ճանաչել սուտ մատնություն կատարելու համար և դատապարտել է տուգանքի՝ 250 հազար դրամի չափով:

Նկատի ունենալով ամբաստանյալի նյութական սուղ վիճակը՝ դատարանը նշանակված տուգանքի վճարումը տարաժամկետել է  10 ամսով և թույլատրել է, որ նա տուգանքը վճարի մաս-մաս՝ ամսական  25 հազար դրամի չափով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular