ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայերի շրջանում տուժածներ չկան. ՌԴ զինված ուժերը հարվածել են Խարկով քաղաքին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսական զինված ուժերը հարվածել են Ուկրաինայի Խարկով քաղաքին։ Հրթիռն ընկել է բազմահարկ բնակելի շենքի վրա: Վերջին տվյալներով՝ տուժել է 20 մարդ, այդ թվում՝ 3 երեխա։ Տներից տարհանվել է 60 մարդ։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Քաղաքապետ Իգոր Տերեխովի խոսքով՝ մոտակա բազմահարկ շենքերի ապակիները կոտրվել են, մի քանի մեքենաներ այրվել։

Երկրի զինված ուժերի հաղորդմամբ՝ Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը ոչնչացրել է 80 հրթիռներից 71-ը։ 

2022 թվականի փետրվարի 24-ին սկսված ռազմական գործողությունների հետևանքով մարդիկ ապրում են պատերազմի թոհուբոհում, փորձելով պահպանել իրենց գոյությունն ու միաժամանակ չկորցնել մարդկային արժեքները:   

MediaHub-ը կապ հաստատեց Ուկրաինայի Խարկով քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչներից մեկի հետ՝ հասկանալու, թե ի՞նչ իրավիճակ է հայերի շրջանում այս պահին, արդյոք կա՞ն տուժածներ:

«Այս պահին ամեն բան կայուն է: Ո՛չ, հայերի շրջանում երեկ տեղի ունեցած հարվածների հետևանքով տուժածներ չկան», - ասաց մեր զրուցակիցը:  

Նա նաև նշեց, որ Խարկովոմ հայ սփյուռքի ներկայացուցիչներից այժմ էլ կան և որ նրանք մշտապես կապի են մինյանց հետ։

 

Ռեբեկա Հովհաննիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular