ՄԱԿ. Մերձավոր Արևելքն անխուսափելի աղետի եզրին է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀարյուր հազարավոր մարդիկ ապաստան են փնտրում կիրակի օրը Լիբանանից Իսրայելի հյուսիս արձակված «Հեզբոլլահի» հրթիռներից, հայտնել են իսրայելական զինվորականները, մինչդեռ ՄԱԿ-ը զգուշացրել է բռնության սրման պատճառով տարածաշրջանային անխուսափելի աղետի մասին, գրում է AFP-ն։
Ինչպես նշում է լրատվամիջոցը, Իսրայելը հասկացրել է, որ մտադիր է իր ուշադրության տակ առնել «Հեզբոլլահ» շարժումը՝ Գազայի հատվածում պատերազմի պատճառով գրեթե մեկ տարվա սահմանային գնդակոծություններից հետո։
Փոխգնդակոծությունները վերսկսվել են այն բանից հետո, երբ իսրայելական բանակը հայտնել է, որ տասնյակ իսրայելական ռազմական ինքնաթիռներ «զանգվածային» հարվածներ են հասցնում Լիբանանի հարավում գտնվող «Հեզբոլլահի» թիրախներին:
Իսրայելի ուրբաթ օրվա ավիահարվածի հետևանքով սպանվել է «Հեզբոլլահի» էլիտար ստորաբաժանման ղեկավար Իբրահիմ Աքիլը։
«Նկատի ունենլով, որ տարածաշրջանը անխուսափելի աղետի եզրին է, դժվար է գերագնահատել այն փաստը, որ չկա ռազմական լուծում, որը կողմերից որևէ մեկին ավելի անվտանգ կդարձնի», - X սոցիալական ցանցում հայտարարել է ՄԱԿ-ի Լիբանանի հարցերով հատուկ համակարգող Ժանին Հենիս-Պլասշարտը:
Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, Բեյրութի հարավում ուրբաթ օրը տեղի ունեցած հարձակման զոհերի թիվը հասել է 45-ի:
Իսրայելական բանակն, իր հերթին, հայտարարել է, որ ավելի քան 100 հրթիռ է արձակվել Լիբանանից կիրակի վաղ առավոտյան: