ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսրայելի ուղղությամբ արձակվել է 150 հրթիռ և ԱԹՍ. հյուսիսային հատվածի հիվանդանոցներին կարգադրվել է բոլոր հիվանդներին տեղափոխել բունկերներ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ անցած գիշերվանից Լիբանանից և Իրաքից Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 150 հրթիռ և անօդաչու թռչող սարք։ 

Իսրայելը երկրի հյուսիսի հիվանդանոցներին կարգադրել է բոլոր հիվանդներին տեղափոխել բունկերներ: Պատճառը հրթիռների արձակումն է և լարված իրավիճակը: Բացի այդ, երկրի հյուսիսում փակվել են դպրոցները, հայտնում է timesofisrael.com-ը:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խոստացել է, որ լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը համապատասխան «մեսիջ կստանա» Իսրայելի մի շարք գործողություններից, հավելում է timesofisrael.com-ը:

«Վերջին մի քանի օրվա ընթացքում մենք «Հեզբոլլահ»-ին հասցրինք տարբեր հարվածներ, որոնք նա չէր պատկերացնում: Եթե «Հեզբոլլահ»-ին տեղ չի հասնում մեսիջը, խոստանում եմ ձեզ՝ այն տեղ կհասնի», - ասել է նա տեսաուղերձում:

Նեթանյահուն ընդգծել է, որ Իսրայելը վճռական է երկրի հյուսիսից տեղահանված իսրայելցի բնակիչներին իրենց տներն անվտանգ վերադարձնելու հարցում:

«Ոչ մի երկիր չի կարող հանդուրժել հրթիռային կրակ իր բնակիչների, քաղաքների վրա: Իսրայել պետությունը նույնպես չի կարող դա հանդուրժել»,- ասել է վարչապետը։ 

Մինչդեռ պաշտպանության նախարար Յոավ Գալանտն ասել է, որ «Հեզբոլլահ»-ը «սկսում է զգալ Իսրայելի կարողությունների մի մասը»: Նա  խոստացել է, որ Իսրայելը կշարունակի գործել լիբանանյան շարժման դեմ, որպեսզի հյուսիսային Իսրայելի տեղահանված բնակիչները կարողանան վերադառնալ իրենց տները:

«Այս քայլերը կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ չենք հասել մի իրավիճակի, երբ մենք ապահով կերպով հյուսիսի բնակիչներին վերադարձնենք իրենց տները: Սա է նպատակը, սա է առաքելությունը, և մենք ամեն ինչ անելու ենք, որ դա կատարվի»,- հավելել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular