Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի 79-րդ ԳՎ բարձր մակարդակի քննարկումներին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՍեպտեմբերի 22-27-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Նյու Յորքում՝ մասնակցելու ՄԱԿ-ի 79-րդ Գլխավոր վեհաժողովի բարձր մակարդակի քննարկումներին:
Նախարարը մասնակցելու է միջոցառումների՝ հանդես գալով ելույթներով: Նախատեսված են հանդիպումներ տարբեր երկրների գործընկերների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Քննարկումները կկենտրոնանան ինչպես բազմակողմ, այնպես էլ երկկողմ ձևաչափերում համագործակցության խթանման, ինչպես նաև գլոբալ ու տարածաշրջանահին բնույթի հրատապ խնդիրների վրա: