ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խաղաղության պայմանները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

2023 թվականի սեպտեմբերին Բաքուն մեկօրյա հարձակման ընթացքում ամբողջությամբ վերցրեց Լեռնային Ղարաբաղի վերահսկողությունը՝ վերջ դնելով այդ լեռնային անկլավի դեմ ռազմական արշավին, որը սկսվել էր դեռ 2020 թվականին։ Պաշտոնական Երևանն ընդունեց հանձնվելու պայմանները վերջնականապես հաստատելով Ղարաբաղի հարցերին չմիջամտելու իր քաղաքականությունը, գրում է iz.ru-ն։

Ադրբեջանի ռազմական գործողության մեկ օրը հանգեցրեց նրան, որ 150 հազար ղարաբաղցիներ ստիպված էին լքել իրենց տները ոտնձգությունների և ենթադրյալ հաշվեհարդարի վախի պատճառով։ Հայ բնակչության արտագաղթից հետո տարածաշրջանում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի շարունակական ներկայությունը կորցրեց իմաստը։ Արդյունքում այն ամբողջ կազմով դուրս բերվեց Լեռնային Ղարաբաղից։ Որքան էլ դա կոշտ հնչի, բայց 2020-ի և 2023-ի իրադարձություններն էին, որ կողմերին մոտեցրին երկար տարիներ երազածին` բռնել նորմալացման ուղին և սկսել սահմանազատման գործընթացը:

Գրեթե չորս տարի անց (եռակողմ հայտարարության ստորագրումից հետո) Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագիծը դեռ մշակվում է և մնում օրակարգում։ Սեպտեմբերի սկզբին Հայաստանը Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկությունների տասներորդ փաթեթը։ Այս պահին կողմերին հաջողվել է պայմանավորվել դրույթների 80 տոկոսի շուրջ, ու թվում է, թե աշխատանքի մեծ մասն արդեն արված է։ Բայց, այնուամենայնիվ, մնում է անել ամենադժվարը, մնում են ամենախնդրահարույց հարցերը, առանց որոնց դժվար թե հնարավոր լինի վստահորեն խոսել տարածաշրջանում նոր դարաշրջանի գալստյան մասին։

Եթե ​​պաշտոնական Երևանն առաջարկում է որքան հնարավոր է շուտ ստորագրել արդեն համաձայնեցված դրույթները, ձեռքի տակ ունենալ հիմնարար փաստաթուղթ, ապա հետո շարունակել քննարկումները մնացած հարցերի շուրջ, ապա Բաքուն հավատարիմ է մնում տրամագծորեն հակառակ դիրքորոշմանը։ Ադրբեջանական կողմը պնդում է, որ համաձայնագրի ստորագրումից առաջ Հայաստանը պետք է բարեփոխի Սահմանադրությունը, որտեղ հղում կա երկրի Անկախության հռչակագրին։ Այդ փոփոխությունները, ըստ Ադրբեջանի, անհրաժեշտ են ապագա տարածքային պահանջները վերջնականապես վերացնելու համար՝ անկախ նրանից, թե ով է իշխանության ղեկին Հայաստանում։

Միևնույն ժամանակ, Ադրբեջանի այսօրվա Սահմանադրությունն ունի որոշակի նրբերանգներ, որոնք Նիկոլ Փաշինյանը մատնանշել է իր վերջին հայտարարություններից մեկում։ Այսպիսով, Սահմանադրությունը վկայակոչում է 1991 թվականի Պետական ​​անկախության ակտը, որտեղ նշվում է 1918 թվականի Ադրբեջանի Անկախության հռչակագիրը, որը հսկայական տարածքային պահանջներ է պարունակում Հայաստանի նկատմամբ։ Հռչակագրում կա ձևակերպում, որը ենթադրում է, որ Ադրբեջանի տարածքը 108 հազար քառ. կմ է, իսկ Հայաստանի ու Վրաստանի հետ սահմանային բոլոր հարցերը լուծելուց հետո այն կհասնի 141 հազար քառակուսի կմ-ի։ Հետևաբար, այդ տրամաբանությամբ Ադրբեջանի գործող Սահմանադրությունը նախատեսում է նաև տասնյակ հազարավոր քառակուսի կիլոմետրերի տարածքային հավակնություններ։

Այդուհանդերձ, հայ-ադրբեջանական հակասությունների համալիրը դժվար թե ամբողջությամբ լուծվի «սահմանադրական հարցի» փակմամբ։ Ի թիվս այլ բաների, Բաքուն մեղադրում է Երևանին Հայաստանի հարավային տարածքներով Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ կապող տրանսպորտային հաղորդակցությունների բացման հարցում իր պարտավորությունները չկատարելու մեջ։ Այդ նախագիծը ռազմավարական նշանակություն ունի Բաքվի համար, քանի որ դրա իրականացումը զգալիորեն ամրապնդում է Ադրբեջանի դիրքը որպես Եվրասիայի առանցքային լոգիստիկ կենտրոններից մեկը։ Ավելին, նախագիծն ունի ավելի լայն առաքելություն՝ զարգացնել թուրքերի համագործակցությունը Թուրքիայից Կենտրոնական Ասիայի երկրներ։

Առավել մտահոգիչն այն է, որ երբեմն պատահում են միջադեպեր, երբ ադրբեջանական և հայկական զորքերը կրակ են բացում սահմանի երկայնքով, ինչը կարող է արագ վերաճել ավելի լայն հակամարտության տապալելով առանց այն էլ բարդ բանակցային գործընթացը:

Իսկ ընդհանրապես, խաղաղության համաձայնագրի ստորագրումը, որի վրա ներկայումս աշխատում են Երևանը և Բաքուն, չի վերացնի երկու ժողովուրդների միջև պատմական թշնամանքը, սակայն այն պետք է նվազեցնի հերթական լայնածավալ պատերազմի և, որպես հետևանք, մարդասիրական աղետի վտանգը: Սա միայն վստահության վերականգնման և տարածաշրջանի լոգիստիկ ներուժի բացման երկար ճանապարհի սկիզբն է։ Ճանապարհն ինքնին միանգամայն բնական ձևով է, նման հարցերում արագ որոշումներ չկան, եթե դրանք վերևից չպարտադրվեն կամ չընդունվեն զենքի սպառնալիքով։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular