ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երրորդ համաշխարհային պատերազմը կավարտվի Հայաստանի վերականգնումից հետո. Ծատուրյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քաղաքական գործիչները, ովքեր վախեցնում են Երրորդ համաշխարհային պատերազմից, մոլորեցնում են մարդկանց, քանի որ այն արդեն երկար ժամանակ է ինչ ընթանում է: Նման հայտարարություն է արել հայ քաղաքական գործիչ, Աշխարհաժողով շարժման հիմնադիր Սարգիս Ծատուրյանը, գրում է realtribune.ru-ն։ Նրա խոսքով Երրորդ համաշխարհային պատերազմը սկսվել է 2001 թվականի սեպտեմբերի 11-ին։

«Համաշխարհային պատերազմների թեման ուղղակիորեն ազդում է հայ ժողովրդի ճակատագրի վրա։ Առաջին համաշխարհային պատերազմը մեր ժողովրդի համար վերածվեց ցեղասպանության և զանգվածային բնաջնջման: Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով Խորհրդային բանակի կազմում չորս հայ մարշալներ մտան Բեռլին և հաղթեցին ֆաշիզմին։ Բայց Երրորդ համաշխարհային պատերազմի արդյունքում, որն այսօր շարունակվում է, պետք է վերականգնվի Հայոց թագավորությունը, վերականգնվի Մեծ Հայքը»,- ասել է քաղաքական գործիչը։ Նա նաև նշել է, որ Աշխարհաժողով շարժումը ոչ միայն հավատում, այլ նաև պատրաստվում է դրան։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular