ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ՝ Աշտարակում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը բազմիցս ոստիկանության ղեկավար կազմին ոստիկանության ընդլայնված կոլեգիաների ժամանակ միշտ հայտնել են, որ հանցագործությունների նախականխման, կանխման ու բացահայտման մեջ պետք է մեծ դեր ունենա ոստիկանություն-քաղաքացի կապը, այսինքն՝ շփումը միմյանց հետ, ինչի շնորհիվ հնարավոր է եղել կանխել բազմաթիվ հանցագործություններ, այդ թվում՝ աղմկահարույց:  

Այն, որ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունը, ոստիկանության Աշտարակի բաժինը միշտ աչքի են ընկել հացագործությունների կանխման ու նախականխման, ինչպես նաև հանցագործությունների բացահայտման մեջ, ակնհայտ է:  

Եղել են նաև դեպքեր, որ ոստիկանությունը օպերատիվ տեղեկություններ է ստացել, թե Արագածոտնի մարզում քրեորեն պատժելի ինչպիսի արարքներ են տեղի ունեցել ու տաք հետքերով ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները հայտնաբերել են կատարողներին:  

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում, ոստիկանության Աշտարակի բաժնում և ՀՀ ազգային անվտանգության ծառայության Արագածոտնի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ երեկ՝ սեպտեմբերի 20-ին, Աշտարակ քաղաքում կրակոցներ են հնչել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամերի ընթացքում Արագածոտնի ԱԱԾ-ականներն ու ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները պարզել են, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են:  

Այդ օրը՝ ժամը 19:00-ից 20:00-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի բնակիչ 25-ամյա Ռաֆիկ Մ.-ն իրեն պատկանող «Kia» մակնիշի «47 II 007» համարանիշի ավտոմեքենայով երթևեկելիս է եղել Աշտարակ քաղաքի Վարդգես Պետրոսյան փողոցով, որի ժամանակ նույն փողոցով երթևեկելիս է եղել նաև «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան, որի վարորդը չի զիջել ճանապարհը, ինչից հետո ավտոմեքենաների միջից փոխադարձ ձայնային ազդանշաններ են հնչեցրել, ժողովրդի լեզվով ասած՝ իրար վրա «սիգնալ» են տվել, ինչի շուրջ էլ տեղում պարզաբանումներ կատարելու նպատակով Ռաֆիկ Մ.-ն կանգնեցրել է ավտոմեքենան, իջել է մեքենայից ու այդ ժամանակ հիշյալ ավտոմեքենայից իջել են նաև Արագածոտնի մարզի բնակիչներ 23-ամյա Սուրեն Մ.-ն և 19-ամյա Նիկոլայ Մ.-ն, ովքեր իրենց մոտ եղած մահակներով հարձակվել են Ռաֆիկ Մ.-ի վրա, ով անմիջապես նստել է իր ավտոմեքենան և դիմել փախուստի:  

Օպերատիվ տեղեկություններ են ստացվել նաև, որ պարզաբանումներ կատարելու նպատակով դեպքի մասին Ռաֆիկ Մ.-ն կարճ ժամանակում իր ընկերներին է տեղեկացրել դեպքի մասին և իր ընկերների հետ հավաքվել են Աշտարակ քաղաքի Վարդգես Պետրոսյան փողոցում գտնվող «ՎՏԲ» բանկի հարևանությամբ:  

Նույն վայրից արդեն ժամը 21:00-ից 21:30-ն ընկած ժամանակահատվածում Ռաֆիկ Մ.-ի ընկերներից Արագածոտնի մարզի բնակիչ 36-ամյա Արթուր Խ.-ն, Արագածոտնի մարզի բնակիչ 20-ամյա Նարեկ Ա.-ի անվամբ հաշվառված, սակայն Արթուր Խ.-ի կողմից վարվող «Toyota Camry» մակնիշի «47 NK 007» համարանիշի ավտոմեքենայով իր ազգականին աշխատանքից տուն տանելու նպատակով երթևեկել է Աշտարակ քաղաքի Մաշտոցի փողոցի ուղղությամբ, որի ժամանակ Վ. Պետրոսյան փողոցում գտնվող «Գինիների» գործարանի հարևանությամբ քայլող Սուրեն և Նիկոլայ Մովսիսյաններից Սուրեն Մ.-ն իր մոտ եղած անօրինական պահվող, դեռևս չպարզված տեսակի հրազենով կրակոցներ է արձակել Արթուր Խ.-ի վարած «Toyota Camry» «47 NK 007» համարանիշի ավտոմեքենայի ուղղությամբ:  

Բարեբախտաբար կրակոցների արդյունքում զոհեր և վիրավորներ չեն եղել, իսկ ավտոմեքենան, որի վրա հայտնաբերվել են հրազենային վնասվածքով հետքեր, Աշտարակի ոստիկանները հայտնաբերել են Աշտարակ քաղաքի Ներսես Աշտարակեցու փողոցի 3-րդ հասցեում:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքներն ամբողջական բացահայտելու, Սուրեն և Նիկոլայ Մ.-երին, ինչպես նաև հանցագործության գործիք հանիդսացող հրազենը հայտնաբերելու ուղությամբ:  

Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն:  

Նախաքննության շահերից ելնելով որոշ հանգամանքներ չենք հայտնում:  

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular