ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քոլոյանը կարգադրել է ապամոնտաժել ժամացույցները․ News.am

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանը կարգադրել է ապամոնտաժել Ռադիոլուրի սենյակում տեղադրված ժամացույցները և թողնել միայն Երևանի ժամանակը ցույց տվող ժամացույցը: Այս մասին Քոլոյանը հայտնել է News.am-ին:

«Ռադիոլուրի Նյուզռումում թողել եմ միայն Երևանի ժամով ժամացույցը, մնացածը կարգադրել եմ ապամոնտաժել, և սոսկ մեկ նախադասություն. «Տխրում ես, երբ փորձում ես լավ մարդկանց համոզես չմնան անցյալում, բայց նրանք այնտեղից չեն ուզում դուրս գալ, սակայն հույսդ չես կորցնում, որովհետև միևնույն է սիրում ես նրանց»»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ Ռադիոլուրի սենյակում տեղադրված ժամացույցները, որոնք Բաքվի և Անկարայի ժամանակն էին ցուցադրում, մեծ աղմուկ էին հանել, հաջորդ օրը աշխատակիցները Բաքվի փոխարեն Ստեփանակերտ ցուցանակն էին փակցրել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular