ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թալիբները դիմել են Մոսկվային․ ցանկանում են մասնակցել ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Աֆղանստանում իշխանությունը վերցրած «Թալիբան» շարժումը գրավոր հարցում է ուղարկել Մոսկվա՝ Աֆղանստանի փոխվարչապետի պաաշտոնակատար, «Թալիբան» շարժման քաղաքական թևի ղեկավար Աբդուլ Գանի Բարադարի գլխավորած պատվիրակության մակարդակով հոկտեմբերին Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին մասնակցելու խնդրանքով։

Պաշտոնական նամակը հղվել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովին։

«Մենք գագաթնաժողովին բարձր մակարդակով մասնակցելու շահագրգռվածություն ենք հայտնում»,- նշված է նամակում, որում ակնկալիք կա, որ   Աֆղանստանի փոխվարչապետ Աբդուլ Գանի Բարադարիի հետ լինեն նաև այլ ներկայացուցիչներ՝ Աֆղանստանի գործող իշխանությունից։

Թալիբներն Աֆղանստանում իշխանությունը գրավել են 2021 թվականին, Ռուսաստանը պաշտոնապես չի ճանաչել Քաբուլում ձևավորված իշխանությունը, սակայն վերջերս ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը չի բացառել, որ Ռուսաստանը «Թալիբան» շարժումը հանի ահաբեկչական կազմակերպությունների ցանկից։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular