Ալեքսանդրին ազատ արձակեցին. Ռուբեն Մելիքյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԲլոգեր Ալեքսանդր Լափշինին ազատ են արձակել։ Այդ մասին ֆեյսբուքի իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ կից հրապարակելով լուսանկար բլոգերի հետ:
Մելիքյանը նաև գրել է, որ առաջիկայում ուղիղ եթերով մանրամասներ կհայտնի:
«Զվարթնոց» օդանավակայանում իրավապահներն արգելափակել էին բլոգեր Ալեքսանդր Լափշինի մուտքը ՀՀ տարածք: