ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանի հոգևոր առաջնորդն իսլամական երկրներին կրկին կոչ է արել խզել տնտեսական կապերն Իսրայելի հետ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլահ Սեյյեդ Ալի Խամենեին իսլամական պետություններին հերթական անգամ կոչ է արել խզել տնտեսական կապերն Իսրայելի հետ՝ ընդգծելով, որ դա ամենաքիչն է, ինչը նրանք կարող են անել։

Այս մասին հայտնում է իրանական Mehr գործակալությունը՝ վկայակոչելով Խամենեիի խոսքերն Իրանում իսլամական երկրների դեսպանների և Իսլամական միասնության 38-րդ համաժողովի մասնակիցների հետ հանդիպման ընթացքում։

«Եթե իսլամական ումման օգտագործի իր ներքին ուժն, ապա Սիոնիստական ռեժիմը կհեռացվի իսլամական համայնքի սրտից», -ասել է Այաթոլլահ Խամենեին։

Անդրադառնալով Գազայի հատվածում, Հորդանան գետի Արևմտյան ափին և Լիբանանում «Իսրայելի ռեժիմի բարբարոս հանցագործություններին», առաջնորդը նշել է, որ իսլամական երկրների ներքին հզորությունը կարող է հանգեցնել Սիոնիստական ռեժիմի և տարածաշրջանում ԱՄՆ ազդեցության ու միջամտության վերացմանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular