ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանի և Չինաստանի ռազմածովային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացնում Ճապոնական ծովում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Խաղաղօվկիանոսյան նավատորմն ազդարարել է ռուս-չինական ռազմածովային «Փոխգործակցություն - 2024» զորավարժությունների մասին։ Համապատասխան հղորդագրությունը տարածել է Ռուսաաստանի  ռազմածովային նավատորմի մաս հանդիսացող Խաղաղօվկիանոսյան նավատորմի մամուլի ծառայությունը։

«Խաղաղօվկիանոսյան նավատորմի և Չինաստանի նավատորմի ռազմանավերը ծով են դուրս եկել Վլադիվոստոկի կողմից՝ ռուս-չինական «Փոխգործակցություն - 2024»  համատեղ ռազմածովային զորավարժություններն անցկացնելու համար»,- հայտնել են նավատորմից՝ հավելելով, որ զորավարժությունների մեկնարկին հանդիսավոր արարողություն է նախորդել։ 

Զորավարժությունները կտևեն մեկ շաբաթ,   Ճապոնական ծովում երկու երկրների ռազմանավերի անձնակազմերը կմշակեն ու կիրականացնեն օդից, ջրից և ստորջրյա միջավայրից պայմանական թշնամու հարձակումը հետ մղելու  գործողություններ, կիրականացվեն համատեղ այլ մանևրներ։

«Նավերի անձնակազմերը կիրականացնեն մարտական ​​վարժանքներ՝ օգտագործելով հակաօդային և հակասուզանավային զենքեր»,- նշված է հաղորդագրությունում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular