ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:20-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 40-ամյա Վահան Ավագյանը իր վարած «Howo» մակնիշի բեռնատար կցորդիչով Լուսակերտ-Արգել ճանապարհով ընթանալիս՝ Արգել գյուղի վարչական տարածքում, ավտոմեքենայի վրա բարձված 3 հատ մի քանի տոննա կշռող բազալտե քարերը թափվել են: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քարերից 2-ը հայտնվել են ճանապարհի մեջտեղում՝ երթևեկելի գոտում, իսկ մեկն էլ գլորվելով բախվել է «Քրիստոնյա Հայաստան» ժողովրդի կողմից «Խաչքարերի շտեմարան» անունը ստացած հատվածում տեղադրված խաչքարին ու պատվանդանին:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ, օրվա պատասխանատու Կառլեն Բաղյանի և դասակի հրամանատար Սահակ Գալստյանի գլխավորությամբ:

 Դեպքի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում:Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:  Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այդ հսկայական քարերը խաչքարի մոտից ու ճանապարհից հեռացվեցին վերամբարձ կռունկի միջոցով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular