ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեր անկախության ակունքներում Արցախի ինքնորոշումն է․ Սեյրան Օհանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի անկախության ակունքներում Արցախի ինքնորոշումն է, արցախյան շարժումը։ Այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Նա հիշեցրեց, որ մեր տոնացույցում երկու առանձնահատուկ ամիսներ ունեինք՝ հաղթանակների մայիսն ու սեպտեմբերը՝ Հայաստանի և Արցախի հանրապետությունների տոնական օրերով։
 
«Արցախն ու Հայաստանը միասին համադրված, միահամուռ կառույց էին և զարգանում էին, ընդ որում` բոլոր առումներով՝ անվտանգություն, տնտեսություն, ենթակառուցվածքներ և այլն, ամենակարևորը լիարժեք անվտանգ համակարգ էինք։ Այսօր այլ է իրավիճակը, որովհետև ոչ միայն Ադրբեջանի կողմից իրականացված հանցագործության հետևանքով հայաթափվեց Արցախը, ադրբեջանցիները մեր սահմաններում են գտնվում, այլև ՀՀ իշխանությունների ոչ լիարժեք, ապիկար, իրավիճակը գնահատելու անընդունակ գործողությունների պատճառով է սա»,- նշեց Օհանյանը։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular