ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը հիշեցնում է հացահատիկի մասին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանն ամենաշատ օգուտ ստացողն է ԵԱՏՄ-ից, և երկրի քաղաքական ղեկավարությունը դա շատ լավ հասկանում է։ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան այդ մասին ասել է ճեպազրույցում։ Նա նշել է, թե ՀՀ-ի և ՌԴ-ի միջև ապրանքաշրջանառությունը վատ չէ, ինչն ապահովում է հայկական տնտեսության ստաբիլ աճը։

Ռուսաստանն այսկերպ պարզորոշ ակնարկում է Հայաստանին, որ կարող են տնտեսական լուրջ հետևանքներ լինել, եթե ՀՀ ներկայիս ղեկավարությունը շարունակի հակառուսական իր քաղաքականությունը։ Ամիսներ շարունակ Մոսկվան բացահայտ նշել է, թե չի կարելի օգուտներ ստանալ ԵԱՏՄ-ից, բայց սառեցնել ՀԱՊԿ-ի հետ համագործակցությունը։ «Ինձ զարմացնում է այն, ասես ԵԱՏՄ-ն և ՀԱՊԿ-ը տարբեր երկրներ են։ Դա խոսում է այն մասին, որ Արևմուտքը ՀՀ-ի վրա ճնշում է գործադրում, ինչի մասին հայտարարում են հենց արևմտյան երկրների առաջնորդները։ Դա արտացոլում է ստանում Երևանի քաղաքական հռետորաբանության մեջ։ Երևանի որոշ քաղաքական ուժերի կողմից դիտավորյալ ապատեղեկատվություն է տարածվում, թե ՀԱՊԿ-ը չի պաշտպանել Հայաստանին։ Երևանից պարբերաբար հնչող պնդումներն անհեթեթ են և չեն համապատասխանում փաստերին։ Այդ Ֆոնին՝ Ռուսաստանի Դաշնության հետ քաղաքական երկխոսությունը և միջգերատեսչական համագործակցությունը սահմանափակվում է։ Այսինքն՝ տնտեսությունը ցույց է տալիս մի բան, իսկ քաղաքական վերնախավն անում է հակառակը», – նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Հայ-ռուսական հարաբերությունների հետագա վատթարացումը կարող է նաև պարենային անվտանգության լուրջ սպառնալիքներ հարուցել Հայաստանի համար։ Մեկնաբանելով ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի մասնակցությունը «Ուկրաինայի խաղաղության բանաձևի» համատեքստում պարենային անվտանգության առցանց թեմատիկ համաժողովին՝ Զախարովան հիշեցրել է, թե որտեղից է ստացվում ՀՀ հացահատիկի մեծ մասը։

«Պարենային անվտանգությամբ հետաքրքրված անձինք պետք է հետաքրքրվեն՝ ինչպես է այդ հարցը լուծվում իրենց երկրում։ Հացահատիկի 90 %-ը Հայաստան է գալիս Ռուսաստանից։ Միգուցե, տեսահամաժողովի միջոցով կապ հաստատեք Ռուսաստանի՞ հետ՝ քննարկելու ձե՛ր պարենային անվտանգությունը։ Դե, դա է արդար և հարգալից։ Ինչո՞ւ գործել թիկունքում՝ նրանց դեմ, ովքեր կերակրում են ձեզ և ապահովում ձեր պարենային անվտանգությունը»,- ասել է Զախարովան։

Նելլի Եփրեմյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular