ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատգամավոր Տոլմաչով. Ռուսաստանի Դաշնությանը մեղադրելը Փաշինյանին վերածում է «խփված օդաչուի»  

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է մտածի երկրում տիրող իրավիճակի մասին, այլ ոչ թե Ռուսաստանին մեղադրի հեղաշրջում նախապատրաստելու մեջ, կարծում է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսանդր Տոլմաչովը։ News.ru-ի հետ զրույցում խորհրդարանականը կարծիք է հայտնել, որ նման հայտարարությունները քաղաքական գործչին վերածում են «խփված օդաչուի»։ Ըստ նրա Փաշինյանը պետք է ինքն իրեն հարցնի, թե ինչպե՞ս դուրս գալ Հայաստանում ծագած տնտեսական ու քաղաքական ճգնաժամերից։

«Մեր երկրին հեղաշրջում նախապատրաստելու մեջ մեղադրելու փոխարեն Հայաստանի վարչապետը լավ կլիներ մտածեր, թե ինչպե՞ս դուրս գալ իր իսկ ստեղծած տնտեսական և քաղաքական ճգնաժամից։ Ռուսաստանին մեղադրելը «խփված օդաչուի»-ի նշան է, դա վաղուց է ապացուցված: Ես անկեղծորեն ցավում եմ հասարակ հայ մարդկանց համար, որոնց կյանքը փոխվում է դեպի վատը»,- ասել է պատգամավորը։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ի պատասխան հայ քաղաքական գործիչների այն պնդումներին, որ  հանրապետությունում իշխանությունը զավթելու փորձն իրականացվել է Ռուսաստանում վերապատրաստված քաղաքացիների կողմից, անվանել է դիտավորյալ շրջանառության մեջ դրված կեղծիք։ Դիվանագետն անհեթեթ է անվանել ամեն ինչում ռուսական հետք գտնելու Երևանի ձգտումը: Նա ընդգծել է, որ Փաշինյանը պետք է վախենա ոչ թե ՀԱՊԿ-ից ու Մոսկվայից, այլ Արևմուտքից:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular