Հետախուզվող վարորդը նամակ է գրել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸնտանիքի մահվան գործով հետախուզվող BMW-ի վարորդ Արմեն Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տեղադրել՝ գրառմամբ, որ դեպքից մեկ ամիս անց հիշողությունը քիչ-քիչ վերակագնվում է։
Նա այս ընթացքում Հայաստանից չի բացակայել, քանի որ անձնագիրն ու վարորդական վկայականը ոստիկանների մոտ է եղել․
«Վստահ եմ՝ արդարությունը մշտապես հաղթում է։ Մի դատվիր, որ չդատվես»,- գրել է հետախուզվող վարորդը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք՝ ընտանիքի մահվան գործով հետախուզվող BMW-ի վարորդը ներկայացել է ոստիկանություն․ նա ձերբակալվել է։ Քկ հաղորդագրության համաձայն՝ փախուստի դիմած վարորդը հատել էր ՀՀ սահմանը, նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում։
Նշենք որ այսօր Արմեն Տոնոյանը հայտնաբերվել և կալանավորվել է։