ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամերիկացիները պատրաստվում են սառեցնե՞լ հայերին Ռուսաստանին հակառակվելու համար. «Եվ ցուրտ ձմեռ է լինելու»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նման բան վաղուց չէր եղել, և ահա նորից: ԱՄՆ ԵԱՀԿ Հելսինկյան հանձնաժողովը վերջերս լսումներ է անցկացրել Հայաստանի թեմայով։ Ինչպես և սպասվում էր, կենտրոնական խոսնակ է նշանակվել Բարաք Օբամայի սանը` ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան, Կարնեգի հիմնադրամի փոխնախագահ, Հայաստանում ամերիկյան քաղաքականության հիմնական թեզերը հնչեցեցնող Դենիել Բայերը, գրում է eadaily.com-ը։

Բայերը Հայաստանում ԱՄՆ-ի և ԵՄ-ի խնդիրներից է անվանել Ուկրաինայի օրինակով երկրի ռազմականացումը: «Միացյալ Նահանգները պետք է ազդի Հայաստանի հետ ԵՄ համագործակցության ընդլայնման վրա, որպեսզի զարգացնի երկարաժամկետ ռազմական համագործակցությունը հիմնված այնպիսի երկկողմ աջակցության համաձայնագրերի վրա, որոնք որոշ երկրներ կնքել են Ուկրաինայի հետ վերջին երկու տարիների ընթացքում»,- ասել է նա: Իսկ այն մասին, թե ինչի է հանգեցրել Արևմուտքի այսպես կոչված ռազմական նման համագործակցությունը Ուկրաինայի ետ, ոչ մի խոսք:

Ամերիկացի պաշտոնյան այնուհետ հավելել է, որ Հայաստանին «երկար ճանապարհ է սպասվում անցնել», որպեսզի ազատվի «կախվածության բեռից», ուստի «հայերը պետք է պատրաստ լինեն դիմանալու մի քանի ցուրտ ձմեռների»։ Թե ինչ ի նկատի ուներ Բայերը «ցուրտ ձմեռներ» ասելով, կարելի է միայն կռահել, բայց այն ամենը, ինչ հնչեցվել է, հնչել է որպես հանուն Հարավային Կովկասում իր աշխարհաքաղաքական ծրագրերի ԱՄՆ-ի ակնհայտ սպառնալիք և Հայաստանը զոհաբերելու մտադրություն։

Rybar հեռագրային ալիքը ենթադրել է, որ միգուցե խոսքը Հայաստանի էներգետիկ ոլորտում Վաշինգտոնի կոնկրետ ծրագրի մասին է հաշվի առնելով ամերիկացիների՝ հանրապետությունում ռուսական ատոմակայանը փակելու և իրենց նախագիծը պարտադրելու ցանկությունը։

Բայերը նաև հայտարարել է, որ Անդրկովկասում խաղաղությունը և Հայաստանի հարաբերությունների բարելավումը Ադրբեջանի և Թուրքիայի հետ իբր ձեռնտու չեն Ռուսաստանին։ Ակնհայտ է, որ այդ խոսքերի հետևում ԱՄՆ-ի ցանկությունն է ղեկավարել տարածաշրջանի տնտեսական վերափոխման գործընթացը և վերահսկել նոր առևտրային ուղիները։ Ի վերջո, Ռուսաստանին, ընդհակառակը, առավել քան ձեռնտու է Հարավային Կովկասում խաղաղությանը Հյուսիս-Հարավ երթուղու կայունության համար, որը Ռուսաստանի Դաշնությունը կապելու է Հնդկաստանի հետ։

Տրանսպորտային նման նախագծերի միջոցով գործնականում կիրառվում է բազմաբևեռությունը, որը հարիր չէ Արևմուտքին։ Դա նշանակում է, որ ամերիկացի պաշտոնյաների հայտարարությունները և ցուրտ ձմեռներին պատրաստվելու կոչերը պետք է ընկալել որպես տեսանելի ապագայի կանխատեսում։

«Ծիծակ» հեռագրային ալիքը բարձր է գնահատել ամերիկացի դիվանագետ-լրտեսի հայտարարությունները. «ԱՄՆ-ն սպառնում է Հայաստանին գազատարի պայթյունո՞վ:

ԱՄՆ-ը շարունակում է պետական ​​ահաբեկչության պրակտիկան այն տարածելով նաև Հայաստանի վրա։ ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Դենիել Բայերը հայտարարել է, որ «Հայաստանը պետք է պատրաստ լինի մի քանի ցուրտ ձմեռների, իսկ իրենք պետք է պատրաստ լինեն երկարաժամկետ օգնություն ցուցաբերելուն»։ Ամերիկացի դիվանագետի ակնարկը սարսափելի թափանցիկ է, այն պետք է գնահատել պարոն Բայդենի այն խոսքերի պրիզմայով, ով ժամանակին ասում էր, որ ԱՄՆ-ը կոչնչացնի «Հյուսիսային հոսք»-ը:  Դրանից որոշ ժամանակ անց «Հյուսիսային հոսքը»-ը պայթեցվեց։

Հիմա խոսքը Հայաստանի գազամատակարարումը դադարեցնելու սպառնալիքների մասին է։ Միանգամայն ակնհայտ է, թե ում ձեռքով կարելի է նման դիվերսիա կատարել, իհարկե, Ադրբեջանի ու Փաշինյանի, ովքեր միասին են խաղում, և ով սահմանը դարձրեց հնարավորինս հարմար երկրի կրիտիկական ենթակառուցվածքների հասանելիության տեսակետից։ Այժմ պարզ է դառնում, թե ինչն է դրդել DIA-ի (ԱՄՆ հետախուզական գործակալության) ներկայացուցիչների այցին Բաքու, այդ կազմակերպությունը «հայտնի» է ամբողջ աշխարհում որպես ահաբեկչական հարձակումների և անցանկալի քաղաքական գործիչների վերացման մասնագետ»։

Եվ վերջում մեկնաբանություն «Հայկական Վենդետա» հեռագրային ալիքից. «Հայաստանը պետք է պատրաստ լինի մի քանի ցուրտ ձմեռների»,-ասել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Դանիել Բայերը: Հետաքրքիր է, հայերին ինչ-որ մեկը հարցրե՞լ է, թե ուզում են նրանք մի քանի ձմեռ էլ ցրտահարվել, ընդ որում այն թե հանուն ինչի՝ անհայտ է։ Իսկ այն հայերը, ովքեր կմեռնեն ցրտից ու սովից, պետք է երախտապա՞րտ լինեն, որ իրենց մահով կբավարարեն ինչ-որ մեկի էգոն։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular