Ուկրաինան մտադիր է այս տարի «վերջակետ» դնել Ռուսաստանի հետ hшկամшրտությանը․ Զելենսկի
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՈւկրաինան մտադիր է այս տարի «վերջակետ» դնել Ռուսաստանի հետ հակամարտությանը։
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ բանակցություններից հետո։
«Մենք շահագրգռված ենք խաղաղությամբ. մենք պետք է առավելագույնս ուժեղացնենք Ուկրաինան, որպեսզի արդեն այս տարի կազմակերպենք երկրորդ գագաթնաժողովը, որը կարող է վերջակետ դնել այս պատերազմին»,-հայտարարել է Զելենսկին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենն աշխատանքային այցով ժամանել է Կիև։