ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վրաստանը կարող է զրկվել առանց վիզային ռեժիմից, Եվրամիությունը զգուշացում է արել․ ո՞րն է պատճառը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Վրաստանը կարող է զրկվել առանց վիզային ռեժիմից։

Եվրամիությունը զգուշացում է արել Վրաստանին, դա կլինի Վրաստանի իշխանությունների «հակաժողովրդավարական գործողություններին և պաշտոնական Թբիլիսիի հակաարևմտյան հռետորաբանությանն արձագանք», գրել է Politico-ն։

ԵՄ ներկայացուցիչը, ում անունը նշված չէ, Politico-ի հետ զրույցում ասել է, որ դիտարկվում են բոլոր տարբերակները, եթե իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը շարունակի իր գործելակերպը։

«Գնահատականն, իհարկե, կտրվի Շենգենյան գոտու ներքին անվտանգությանը վտանգ ներկայացնող իրադարձությունների զարգացման, նաև Վրաստանում ժողովրդավարության հետագա անկման դեպքում։ Հաստատումը, որ Բրյուսելը դիտարկում է այդ միջոցները, հայտնվել է այն բանից հետո, երբ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ վիզային համաձայնագրի ցանկացած փոփոխություն էժանագին շանտաժ կլինի»,- նշել է թերթը։

Սեպտեմբերի 17-ին Վրաստանի խորհրդարանը վերջնական ընթերցմամբ ընդունել էր օրենքը, որն արգելում է ԼԳԲՏ քարոզչությունն ու սեռափոխությունը։ Իսկ ավելի վաղ էլ Վրաստանում ընդունվել էր «Օտարեկրյա գործակալների» մասին օրենքը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular