ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … գարսոն սանրվածք

ՖՈՏՈ

Գարսոնը կանացի կարճ սանրվածք է, որը հայտնվել է 1920-ականների առաջին կեսին։ Գերմանիայում և Չեխիայում այն կոչվում էր բուբիկոպֆ՝ Bubikopf, գերմաներեն բառ, որը թարգմանաբար բառացիորեն նշանակում է «տղայի գլուխ»:

Անդրոգեն սանրվածքները չափազանց տարածված են եղել վերջին տասնամյակների ընթացքում. բոբը, մուլլետը և գարսոնն ամուր են ամրապնդել իրենց դիրքերը կանանցի ֆավորիտ սանրվածքների ցուցակում: Նման սանրվածքների սկսել են ավելի հաճախ դիմել հայտնիներն ու մշակույթի գործիչները։ 

Իսկ ինչո՞ւ են տղամարդկային սանրվածքները, մասնավորապես գարսոնը ճանաչում ձեռք բերել հասարակության մեջ: 
Առաջին համաշխարհային պատերազմը շատ բան է փոխել հասարակական կարգի մեջ։ Կանայք նոր հնարավորություններ են ստացել: Նրանք տղամարդկանց տեղերն են գրավել դաշտերում ու գործարաններում։ Բայց սարքավորումների հետ փոխազդեցությունը պահանջում է անվտանգության որոշակի նախազգուշական միջոցների պահպանում, իսկ երկար մազերն անհանգստություն են պատճառում և շատ ժամանակ են պահանջում հարդարման համար: Հենց այդ ժամանակ էլ հեղափոխություն է տեղի ունեցել կանացի սանրվածքում, հերքվել է  վիկտորիանական սկզբունքը, ըստ որի սանրվածքն աղջկա գլխավոր առավելությունն է։ 1920-ականներին եկել է երիտասարդ, անկախ և ազատ կնոջ ժամանակը, ով ապստամբել է բարոյական սահմանափակումների դեմ։

Եթե պատերազմն ազդել է կյանքի սոցիալական ասպեկտի վրա, ապա այն ժամանակվա մարդկանց մշակութային ընկալման վրա մեծապես ազդել է Վիկտոր Մարգարիտի «Ամուրին» (La Garçonne) վեպը, որը հրատարակվել է 1922 թվականին։ Դրանում գրողը խոսում է Մոնիկա Լերբիերի մասին, ով, իմանալով զուգընկերոջ անհավատարմության մասին, որոշել է տրվել ազատ սիրո։ Վեպում բարձրացվում է գենդերային դերերի վերանայման թեման, ինչը, բնականաբար, արժանացել է կառավարության քննադատությանը և Մարգարիտան զրկվել է Պատվո լեգեոնի շքանշանից: Պահպանողականները չէին կարող հասկանալ, թե ինչպե՞ս կարող է կինը հարաբերությունների մեջ լինել կնոջ հետ, լինել ձեռներեց, մեքենա վարել և նույնիսկ կարճ սանրվածք կրել: Վիկտորն աջակցություն է գտել միայն Ժորժ Կուրտելինի և Անատոլ Ֆրանսի կողմից։ Այնուամենայնիվ հենց նրա շնորհիվ է Ֆրանսիան և ողջ Եվրոպան իմացել գարսոն սանրվածքի մասին:

Գարսոնը փափուկ, բայց բավականին հստակ գծերով սանրվածք է: Այն հաճախ են շփոթում փիքսիի և գավրոշի հետ։ Գարսոնի առանձնահատկությունը համարվում է մազերի նվազագույն կտրվածքն ու կարճ քունքերը, ընդ որում դեմքին խոպոպներ չկան, ինչպես դա առկա է վերը նշված երկու սանրվածքների դեպքում:

Այս սանրվածքի առավելությունների ցանկը ներառում է այն փաստը, որ այն տեսողականորեն թարմացնում և երիտասարդացնում է դեմքը, բացի դա մազերը կարելի է հեշտությամբ լվանալ և հարդարել։ Բացի այդ, գարսոնը կարելի է համադրել տարբեր կերպարների հետ՝ ռոմանտիկից մինչև ըմբոստ: Սանրվածքի հիմնական թերությունը հաճախակի շտկման անհրաժեշտությունն է և բազմակողմանիության բացակայությունը: Ավելի լավ է չփորձել այդ սանրվածքը, եթե ունեք մեծ քիթ և կարճ պարանոց. տեսողականորեն դրանք ավելի մեծ և երկար տեսք կունենան։ Կարևոր է ուշադրություն դարձնել մազերի կառուցվածքին։ Այսպիսով, ուղիղ մազերն իդեալական են գարսոնի համար, մինչդեռ ալիքաձև մազերը գեղեցիկ, բայց զվարճալի տեսք կտան: Գարսոն կտրվածքով փարթամ մազերը կարող են նմանվել դանդելիոնի, մինչդեռ բարակ մազերը, ընդհակառակը, տեսողական ծավալ կստանան: Եթե ձեր մազերը կոշտ են և հաստ, ապա չպետք է օգտագործել չափազանց կարճ մազեր, քանի որ դրանք կցցվեն ինչպես ոզնու ասեղները:
Այդ տղայական սանրվածքը, ինչպես և ցանկացած այլ սանրվածք, ունի իր տարատեսակները: Գարսոնի յուրաքանչյուր տեսակ՝ համապատասխան ոճավորմամբ, կարողանում է յուրահատուկ տրամադրություն հաղորդել և ընդգծել կերպարի յուրահատկությունը։ Գարսոնի տարատեսակներն են ուլտրա-կարճը, գանգուրը, երկարը, երկար խոպոպներովը և ռետրոն:
 
Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular