ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ի՞նչ պետք է անի Ռուսաստանը Հայաստանի հետ» 

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանը հիմա կարիք չունի կտրուկ արձագանքելու Հայաստանի վարչապետ Փաշինյանի ոչ բարեկամական հայտարարություններին, կարծիք է հայտնել քաղաքական մեկնաբան Անդրեյ Պերլան, գրում է newdaynews.ru-ն։ Ահա նրա առանց կրճատումների հրապարակումը հեռագրային ալիքում:

«Բոլորովին չպետք է զարմանալ Փաշինյանի այն հայտարարության վրա, որ «մենք սառեցրել ենք մեր անդամակցությունը ՀԱՊԿ-ին ոչ միայն այն պատճառով, որ ՀԱՊԿ-ը չի կատարում Հայաստանի անվտանգության ապահովման իր պարտավորությունները, այլ նաև այն պատճառով, որ ՀԱՊԿ-ը սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի անվտանգության, նրա հետագա գոյության, ինքնիշխանության և պետականություն համար»։ Հետաքրքիրն այն չէ, թե նա ի՞նչ է ասում, թեկուզ միայն այն պատճառով, որ նրա ելույթները գրվում են Արևմուտքում և ուղղված են հիմնականում արևմուտքի հայերին, այլ ոչ թե Հայաստանի հայերին, հետաքրքիր է այն, թե հիմա ի՞նչ է անելու Ռուսաստանը Հայաստանի հետ։

Իրականում կա երկու տարբերակ.

1. Անտեսել Փաշինյանի ասածները, վարվել այնպես, կարծես ամեն ինչ նորմալ է, Հայաստանը մնում է ռուսական ազդեցության գոտում: Դա կարող է աշխատել, քանի որ Փաշինյանի խոսքերը և Հայաստանի իրական արտաքին քաղաքականությունը կարող են տարօրինակ կապ ունենալ միմյանց հետ։

2. Ուսերը թոթովել ու Հայաստանին թողնել իր ճակատագրին հույս ունենալով, որ մի քանի տարի հետո Հայաստանը (եթե դեռ լինի) ինքնստինքյան կձգվի դեպի Ռուսաստան։ Իսկ դա կլինի չնայած Արևմուտքի բոլոր ջանքերին: Ճիշտ այնպես, ինչպես եղավ Վրաստանի հետ, բացարձակապես ոչինչ չարեցինք, իսկ այնտեղ, Իվանիշվիլին, օտարերկրյա գործակալների մասին օրենքը, ավիափոխադրումների վերականգնումը, «երկնագույնների» դեմ պայքարը։ Եվ ոչ մի եվրոպական ընտրություն, քանի որ ուտել է պետք:

Այն, ինչը հաստատ չի կարելի անել, դա Հայաստանին պարտադրելու, Հայաստանը վերադարձնելու, Հայաստանը վերակրթելու հատուկ օպերացիա սկսելն է։ Քանի որ կան շատ այլ անելիքներ: Ուկրաինայում հատուկ գործողության հաղթական ավարտից հետո հնարավոր կլինի նայել այդ ուղղությամբ։ Առայժմ թող իրենք ինչ ուզում են անեն։
...Ի դեպ, եվրոպական ընտրության մասին: Հայաստանին ամենամոտ եվրոպական երկիրը Թուրքիան է։ Ֆրանսիան, ընդհակառակը, շատ հեռու է Հայաստանից»:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular