ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արագածոտնի մարզպետին նախաքննական մարմինը չի հարցաքննել. գործը, ամենայն հավանականությամբ, կկարճվի. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իրավապահ համակարգը, ամենայն հավանականությամբ, կկարճի Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի ու «օրենքով գողի» հարազատի միջադեպի գործը։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ մարզպետին նախաքննական մարմինը չի հարցաքննել, ու դատելով իրավիճակից՝ չի էլ հարցաքննի, եւ, ինչպես ՔՊ-ականների մասնակցությամբ բոլոր միջադեպերը, այս մեկն էլ ծածկադմփոց կարվի։ Հիշեցնենք, որ Աշտարակ քաղաքում հայտնի «Նվոյին» պատկանող Wine Corner Ashtarak-ում քաշքշուկ էր տե

ղի ունեցել: Օգոստոսի 26-ին Shamshyan.com-ը գրեց, որ Hayat Project-ի համերգի ժամանակ ներկա են եղել նաեւ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը եւ «օրենքով գողի» զարմիկը, որի հետ պաշտոնյան վիճաբանություն է սկսել այն բանի համար, որ պատվիրել է երգ՝ «Вот такая доля воровская»-ն, ու մարզպետն ընդդիմացել է՝ ասելով. «Ես այստեղ՝ դու ինչ-որ գողական ե՞րգ ես պատվիրում», ու սկսվել է վիճաբանություն։

Ավելին՝ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ իրավապահները միջադեպից հետո մարզպետից հետաքրքրվել են, թե ինչ ծեծկռտուք է եղել: «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ մարզպետ Մովսիսյանը երդումներ է տվել, թե ընդամենը լեզվակռիվ է եղել, ծեծկռտուք չի եղել: Փաստ է մեկ բան՝ նախաքննությունը շարունակվում է ու իրավապահները տրամադրված են գործը կարճելու։

Իսկ որ ՔՊ-ականները անցյալում տարբեր միջադեպերի կիզակետում հայտնվեցին ու ջրից չոր դուրս եկան, հայտնի փաստեր են։ Օրինակ՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի եւ Տիգրանյան փողոցում կարտոֆիլ վաճառող Արթուր Հակոբյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի գործը կարճվեց։

Այսինքն՝ իշխանական պատգամավորի մասնակցությամբ տեղի ունեցած խուլիգանական արարքը չքննվեց, եւ պատգամավոր Աղազարյանը չպատժվեց իր խուլիգանական վարքի համար։ 2022 թվականին Վայոց ձորի մարզի գազալցակայանում ծեծկռտուք էր եղել:

Մասնավորապես, 45-ամյա տնօրեն Վահե Ասատրյանին ծեծի էին ենթարկել, եւ միջադեպի կիզակետում հայտնվել էր ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին՝ Շանթ Բագրատյանը: Արդյունքում «քննեցին» դեպքը ու կարճեցին։ 2023 թվականին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հրահանգեց քաղաքացու ձեռքերը ոլորել եւ թքեց վերջինիս վրա, ու իրավապահները նրա գործողություններին իրավական որեւէ պատասխան չտվեցին։

Եվ, վերջապես, ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի հրապարակային սպառնալիքները ԱԺ նիստերի դահլիճում՝ «ականջ ու լեզու կտրելու» մասին, անգամ քննության չարժանացան: Նորանոր շմայսների եւ լիսկաների դարաշրջանն է սկսվել Փաշինյանի թողտվությամբ»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular