ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը Երևանում կանցկացվի Եվրասիական տնտեսական համաժողովը

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

2024 թվականի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը Երևանում կանցկացվի «ԵԱՏՄ 10 տարիները. հեռանկարներ և առաջնահերթություններ» 3-րդ Եվրասիական տնտեսական համաժողովը, տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։
«Համաժողովի ծրագրի շրջանակներում նախատեսվում է անցկացնել կլոր սեղան՝ «Արդյունաբերական համագործակցությունը ԵԱՏՄ-ում. բիզնես գաղափարներ և աջակցության մեխանիզմներ» թեմայով:

Քննարկման հիմնական հարցերն են՝ ԵԱՏՄ-ում արդյունաբերական համագործակցության դերը և կոոպերացիոն նախագծերին աջակցելու մեխանիզմները, ներառյալ ներդրումների ներգրավման հիմնախնդիրները, մարզային և տեղական ինքնակառավարման մարմինների դերն արդյունաբերական համագործակցությանն աջակցելու գործում, գործարար համայնքի խնդիրները, որոնք կարող են առաջանալ տնտեսության իրական հատվածում միջպետական նախագծեր իրականացնելիս, համատեղ արտադրության մեջ ներդրումներ կատարող ֆինանսական կազմակերպությունների փորձը, ինչպես նաև արդյունաբերական կլաստերները՝ որպես կայուն աճի գործոններ։

Քննարկմանը կմասնակցեն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, ԵԱՏՄ պետությունների համապատասխան նախարարությունների ու գերատեսչությունների, ֆինանսական կազմակերպությունների, ոլորտի առաջատար ձեռնարկությունների և բիզնես կառույցների ներկայացուցիչներ։

Կլոր սեղանը նախատեսվում է անցկացնել Դվին հյուրանոցային համալիրում սեպտեմբերի 30-ին, ժամը 09.00-ին։

Միջոցառմանը և համաժողովին գրանցվելու, ինչպես նաև կլոր սեղանի և համաժողովի ընդհանուր ծրագրին առավել մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել Եվրասիական տնտեսական ֆորումի կայք»,-ասված է հաղորդագրության մեջ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular