ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գրանդ Հոլդինգն այս տարի նշում է հայկական ծխախոտագործության 100-ամյակը

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում ծխախոտի մշակությամբ սկսել են զբաղվել 19-րդ դարի սկզբից, իսկ 1924 թվականին կազմավորվել է Երևանի ծխախոտի ֆաբրիկան:

1977թ․ Երևանի ծխախոտի ֆաբրիկան վերակազմավորվեց և վերանվանվեց «Հայծխախոտարդ»՝ Հայաստանի ծխախոտի արտադրական միավորում, որի ավանդույթների կրողն այսօր «Գրանդ Տոբակո» (1997թ) և «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» (2002թ) ընկերություններն են՝ հիմնադրված Հրանտ Վարդանյանի կողմից: Այս ընկերությունների ստեղծմամբ սկսվեց հայկական ծխախոտի արտադրության վերածնունդը: 2012 թվականից Հրանտ Վարդանյանի որդիները՝ Միքայել և Կարեն Վարդանյանները, ստանձնել են «Գրանդ Հոլդինգի» կազմի մեջ մտնող ընկերությունների ղեկավարումը:

Ըստ տարեկան հաշվետվությունների՝ «Գրանդ Հոլդինգը» 2007 թվականից ՀՀ արտադրության ոլորտի առաջատար հարկատուն, արտահանողն ու գործատուն է: Միքայել Վարդանյանի խոսքով՝ «Գրանդ Հոլդինգի» կազմի մեջ մտնող ընկերություններն այսօր առաջարկում են միջազգային շուկայում մրցունակ, բարձրակարգ ծխախոտի բազմազան ընտրություն, ինչի շնորհիվ անհամեմատ ավելացել են արտադրության և արտահանման ծավալները, ընդլայնվել է նաև տեսականին՝ ընդգրկելով սիգարի և նարգիլեի համար նախատեսված ծխախոտի արտադրատեսակները:

«Հպարտ ենք շարունակել Հրանտ Վարդանյանի ժառանգած տասնամյակների գործը՝ ամենօրյա աշխատանքով ստեղծելով նորը և կատարելագործելով այն»,- նշում է Միքայել Վարդանյանը:

Ձեռնարկատիրական գործունեությունից բացի, Միքայել Վարդանյանն իրականացնում է նաև բազմաթիվ բարեգործական ծրագրեր: Բարերարն օգնում է հաշմանդամություն ունեցող անձանց, բազմազավակ և միայնակ մայրերին, զոհված զինծառայողների ընտանիքներին, հատուկ դպրոցներին, պետական բժշկական կենտրոններին, գյուղաբնակ անապահով ընտանիքներին նվիրաբերում է գյուղտեխնիկա և այլն:

2015 թվականին Միքայել ու Կարեն Վարդանյաններն ավարտին են հասցրել հոր՝ Հրանտ Վարդանյանի սկսած գործը՝ ֆինանսավորելով Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցու կառուցումը:

Միքայել Վարդանյան բարերարն ու գործարարն ակտիվորեն շարունակում է իր հայրենանպաստ գործունեությունը, ընտանիքի հետ միասին ապրում է Երևան քաղաքում, ամուսնացած է, ունի երեք երեխա: Ազատ ժամանակ խաղում է սքվոշ ու բասկետբոլ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular