ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանական ողջ ռեսուրսը գործի է դրվել ներարցախյան խժդժություններ հրահրելու ուղղությամբ. «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի վրա Ադրբեջանի դաժան հարձակման տարելիցն է, որից օրեր անց տեղի ունեցավ արցախցիների բռնի տեղահանությունը Հայաստան։ Արցախի քաղաքական վերնախավը՝ նախագահ Սամվել Շահրամանյանի գլխավորությամբ, այսօր առավոտյան կայցելի Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին, իսկ կեսօրին Սուրբ Խաչ եկեղեցում Արցախի հոգեւոր առաջնորդը պատարագ կմատուցի։

Երեկ երեկոյան էլ Արցախի խորհրդարանը հատուկ նիստ է գումարել եւ «Տոների ու հիշատակի մասին» օրենքում փոփոխություն իրականացրել՝ սեպտեմբերի 19-ը հռչակելով Արցախցիների ցեղասպանության օր։ Չի բացառվում, որ ինքնաբուխ ակցիաներ էլ իրականացվեն։

Մինչդեռ վերջին օրերին՝ սեպտեմբերի 19-ին ընդառաջ, հայաստանյան իշխանական ողջ ռեսուրսը գործի է դրվել ներարցախյան խժդժություններ հրահրելու ուղղությամբ: Ողջ թիմով առաջ են տանում քարոզչական այն գիծը, թե Արցախի հետ տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունը բացառապես արցախցիների ուսին է։ Իսկ երեկ տարածված հաղորդագրությամբ, որով «ավետում» էին, որ «իշխանությունը յուրացնելու նախապատրաստության դեպք» են բացահայտել եւ 7 անձի մեղադրանք առաջադրել, դարձյալ մի ստոր նախադասություն էին գրել` «ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի նախկին բնակիչներ Ա. Մ.-ն, Ա. Ս.-ն»:

Իսկ ինչո՞ւ չեք գրում, ասենք, նախկին ՍՍՀՄ քաղաքացիներ կամ` Սյունիքի մարզի, Գեղարքունիքի բնակիչներ: Սա արցախցի-հայաստանցի պառակտողական քաղաքականության դրսեւորում է` արցախցիների դեմ թշնամանք սերմանելու հստակ մտադրությամբ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular