ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ սինդրոմներ են «շրջում» մեր շուրջ, և ինչի՞ց է պետք եզրակացություններ անել. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հետխորհրդային տարածքի հետ կապված արտաքին քաղաքական իրավիճակին բնորոշ են որոշ առանձնահատկություններ։ Անհնար է հաշվի չառնել այն հանգամանքը, որ Ռուսաստանն այդ տարածքը դիտարկում է որպես իր կենսական շահերի գոտի, որտեղ ցանկանում է պահպանել իր ազդեցությունը։ Ու պատահական չէ, որ ռուսական կողմից տարբեր նախաձեռնություններ են իրականացվում, այդ թվում` նաև տարածաշրջանային կազմակերպությունների կողմից, այդ տարածքի պետություններն իրեն կապելու համար։ Իսկ երբ արտաքին ուժերը ցանկանում են մուտք գործել հետխորհրդային տարածք ու դուրս մղել Ռուսաստանին, ապա ռուսական կողմն այդ իրողությունը, բնականաբար, շատ ծանր է տանում, քանի որ դրանով կրճատվում է իր կենսական շահերի գոտին, և ուրիշ ուժ է մուտք գործում այդ տարածք։

Եթե ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Արևել յան Եվրոպայի երկրներ Ռուսաստանը համեմատաբար հանգիստ էր տանում, ապա իրողությունն այլ է, երբ թեման վերաբերում է հետխորհրդային տարածքի երկրներին։ Ու ռուսական կողմը հատկապես սպառնալիք է դիտարկում ՆԱՏՕ-ի ընդարձակման փորձերն այս ուղղությամբ։ Իրականում դրանով է պայմանավորված, որ նախքան Ուկրաինայում պատերազմ սկսելը Ռուսաստանը Արևմուտքից պահանջում էր, որ այդ երկիրը ՆԱՏՕ-ի անդամ չդառնա։ Ու ինչպես Ուկրաինայի դեպքում, այնպես էլ 2008 թվականին Վրաստանի դեպքում Ռուսաստանին ուղղակի դրդեցին ռազմական գործողություններ սկսել։ Նույնիսկ արևմտյան ակադեմիական ու վերլուծական շրջանակներում են ընդունում, որ իրատեսական քաղաքականության տեսանկյունից Ռուսաստանին ուղղակի դրդել ու հրահրել են դիմել կոշտ քայլերի՝ ռուսական կողմին չթողնելով այլ ելք։

Ընդ որում, այսպիսի տեսակետներ են արտահայտվում այն պայմաններում, երբ արևմտյան մի շարք երկրների կողմից տարվող քարոզչությունը փորձում է Ռուսաստանին ներկայացնել որպես ագրեսոր, որը հենց այնպես ներխուժում է հետխորհրդային երկրներ ու իբր փորձում է վերականգնել նախկին ԽՍՀՄ-ը։ Հատկապես հետաքրքրական է իրավիճակը հետխորհրդային այն երկրների դեպքում, որոնք հայտնվում են Արևմուտք-Ռուսաստան առճակատման թիրախում։ Շատ հաճախ այդ երկրներում ևս փորձ է կատարվում հետևել արևմտյան սինդրոմին, երբ բոլոր ձախողումներում սկսում են մեղադրել Ռուսաստանին։

Բայց ժամանակի ընթացքում այս սինդրոմը փլուզվում է, քանի որ ոչինչ միակողմանի չի լինում։ Այս կոնտեքստում ուշագրավ էր Վրաստանի իշխանությունների հայտարարությունները, որոնց տողատակերում հասկացվում է, որ Սահակաշվիլիի օրոք կատարված սխալների ու Հարավային Օսիայի վրա հարձակման արդյունք է, որ Ռուսաստանը Վրաստանի դեմ պատերազմ սկսեց։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդգծում է, որ Սահակաշվիլիի օրոք Վրաստանում իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը Հարավային Օսիայում պատերազմ է սկսել 2008 թվականին՝ դրսից հանձնարարություն կատարելով։ Իսկ Վրաստանի իշխող «Վրացական երազանքի» առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին հայտարարում է, որ հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններից հետո Վրաստանն իր մեջ ուժ կգտնի ներողություն խնդրելու 2008 թվականի օգոստոսյան պատերազմի համար։ Փաստացի Վրաստանը փորձում է ազատվել Սահակաշվիլիի սինդրոմից, բայց այս սինդրոմը խաղարկվում է Ուկրաինայում, Մոլդովայում ու Հայաստանում, երբ փորձ է կատարվում ամեն կերպ ազատվել Ռուսաստանից, որը ներկայացվում է որպես սպառնալիք։

Ու շատ դեպքերում այս երկրներում իշխանությունները սեփական անհաջողությունների կամ ձախողումների համար հենց Ռուսաստանին են մեղադրում։ Հայաստանում Նիկոլ Փաշինյանը ևս հետևում է այս տրամաբանությանը և յուրաքանչյուր պատեհ առիթի իր իշխանության ձախողումների համար մեղադրում է Ռուսաստանին։ Չնայած այն պարագայում, երբ Հայաստանն իր գլխավորությամբ ոչինչ չձեռնարկեց Արցախին պաշտպանելու համար, երբ Ադրբեջանը 2023 թվականի աշնանը հարձակվել էր, Փաշինյանը մեղադրում էր ռուսական կողմին, որ խաղաղապահներն իրենց գործառույթները չեն իրականացնում։ Նա նույնիսկ Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին ներկայացնում է որպես Հայաստանի ինքնիշխանության համար սպառնալիք։ Բայց առանց սեփական քայլերի հետևանքները հաշվի առնելու, միայն Ռուսաստանին մեղադրելով, հասնելու ենք այնպիսի հանգուցակետի, որին հասել էր Սահակաշվիլին։ Գոնե Ուկրաինայում տեղի ունեցողից պետք է հետևություններ անել։

Ավելին, ապավինելով Արևմուտքին՝ նորից պետք է հաշվի առնել նույն Ուկրաինայի և Վրաստանի օրինակները: Ուկրաինան Արևմուտքի կողմից զոհաբերվում է սոսկ արևմտյան շահերի համար, իսկ Վրաստանի նկատմամբ արդեն իսկ պատժամիջոցներ են կիրառվում միայն նրա համար, որ այդ երկրի իշխանությունները չեն ցանկանում իրենց երկիրը որևէ մեկի խամաճիկը ու հակամարտության թատերաբեմ դարձնել, այլ առաջնորդվում են սեփական պետության ինքնիշխանության, անվտանգության շահերից ելնելով:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular