ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրան-ՌԴ ռազմավարական համագործակցության երկար սպասված համաձայնագիրը կստորագրվի Փեզեշքիանի՝ Ռուսաստան այցի ընթացքում. իրանցի պաշտոնյա

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրանի և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմավարական համագործակցության մասին համաձայնագիր կստորագրվի Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի Ռուսաստան այցի ընթացքում, ասել է Իրանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության խորհրդարանական հանձնաժողովի անդամ Աբուլֆազլ Զոհրևանդը։

«Նա նշել է, որ երկու պետությունների միջև ռազմավարական համագործակցության երկար սպասված համաձայնագիրը կստորագրվի Փեզեշքիանի՝ Ռուսաստան կատարելիք այցի ընթացքում»,- հայտնում է Tasnim գործակալությունը, որի հետ զրուցել է Զոհրևանդը։

Նա նաև կրկնել է Իրանի իշխանությունների դիրքորոշումն այն մասին, որ Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ մատակարարելու մասին արևմտյան պնդումներն իրականությանը չեն համապատասխանում։ Իրանցի քաղաքական գործիչը նշել է, որ եվրոպական երկրների կառավարությունները փորձում են ազդել հասարակական կարծիքի վրա, որպեսզի խոչընդոտեն Թեհրանի և Մոսկվայի միջև ռազմավարական համագործակցության զարգացման գործընթացին։ 

Սեպտեմբերի 10-ին ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն ասել է, որ Ռուսաստանը ավարտում է ներքին պետական ընթացակարգերը, որոնք անհրաժեշտ են Մոսկվայի և Թեհրանի միջև նոր հիմնարար միջպետական համաձայնագրի ստորագրմանը ամենաբարձր մակարդակով նախապատրաստելու համար։ Շոյգուի հետ Թեհրանում կայացած հանդիպմանը Փեզեշքիանը հայտարարել է երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ Իրանի կառավարության աշխատանքի մասին։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular