Ի՞նչ իրավիճակ է Լիբանանում պայթած
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲուդապեշտում գրանցված BAC ընկերության գրասենյակը, որը թայվանական Gold Apollo-ն անվանել է որպես Լիբանանում պայթած փեյջերների արտադրող, դատարկ է, հայտնել է «РИА Новости»-ի թղթակիցը։
Ընկերությունը գրանցված է Բուդապեշտի կենտրոնին մոտ բնակելի թաղամասում՝ առաջին հարկում գրասենյակային տարածքով, իսկ երկրորդում՝ բնակարաններով։
Բնակիչներն ասել են, որ BAC-ից ոչ ոքի չեն տեսել: «РИА Новости»-ի թղթակցին չի հաջողվել հեռախոսով կապ հաստատել ընկերության հետ, գրավոր հարցմանը նույնպես պատասխան չի եղել։
Հունգարական «Մեր հայրենիք» կուսակցությունը խորհրդարանական հանձնաժողով է հրավիրել՝ պարզաբանելու Հունգարիայի դերը Լիբանանում փեյջերների պայթյունների պատմության մեջ։
Թայվանական Gold Apollo ընկերությունը ավելի վաղ հայտնել էր, որ պայթած փեյջերի մոդելը արտադրվել է Բուդապեշտում գործող BAC-ի կողմից:
Gold Apollo-ն հունգարական ընկերությանը թույլ է տալիս օգտագործել իր ապրանքանիշը որպես գործընկերության պայմանագրի մաս, սակայն ինքը չի մասնակցում զարգացմանը և արտադրությանը, ասվում է ընկերության հայտարարության մեջ:
Տեսանյութն այստեղ