ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի Սահմանադրության մեջ կան տարածքային պահանջներ Հայաստանի դեմ. Փաշինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նայում ենք Ադրբեջանի Սահմանադրությանը, տեսնում ենք, որ այնտեղ կան տարածքային պահանջներ Հայաստանի դեմ: Այդ մասին Համաշխարհային հայկական գագաթնաժողովի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի Սահմանադրությունների մեջ եղած տարածքային պահանջների մասին խոսակցությանը:

Ըստ Փաշինյանի՝ Ադրբեջանի Սահմանադրությունը հղում է անում 1991 թվականի պետական անկախության ակտին, պետական անկախությունը հղում է Ադրբեջանի առաջին հանրապետությանը՝ 1918-2022 թվակաների և Ադրբեջանի առաջին հանրապետության հռչակագրին:

«Այդ հռչակագրում գրված է, որ Ադրբեջանը հիմնադրվում է հարավային և արևելյան Անդրկովկասի տարածքում: Բացի դրանից՝ Ադրբեջանը 1919 թվականին Անտանտի պետություններին և Ազգերի լիգային ներկայացրել է քարտեզ՝ իր տարածքի մասին, որը ներառում է Սյունիքի և Վայոց ձորի մարզերն ամբողջությամբ, Արարատի մարզից հատված, Տավուշի մարզից հատված, Լոռու մարզից հատված, Շիրակի մարզից հատված: Սա ակնհայտ տարածքային պահանջ է Հայաստանի դեմ:

Բայց մենք չենք բարձրացնում այս հարցը, չենք ասում՝ Ադրբեջանը թող Սահմանադրությունը փոխի, որ խաղաղության պայմանագիր ստորագրենք: Ինչո՞ւ, որովհետև խաղաղության պայմանագրի համաձայնեցված մասում կա հոդված, որը ասում է՝ կողմերից որևէ մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանը՝ այս պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարումը ձախողելու համար: Մենք համարում ենք, որ հարցը այդ հոդվածով լուծում է:

Հիմա Ադրբեջանն ի՞նչ է ասում, ասում է՝ ոչ մի պայմանագիր չի կարող հակասել Սահմանադրությանը: Ասում ենք՝ ճիշտ ենք ասում, շատ լավ, երբ այդ պայմանգիրը ստորագրվի, մենք այդ պայմանագիրն ուղարկելու ենք ՍԴ՝ սահմանադրականությունը ստուգելու: Եթե ՍԴ-ն որոշի, որ պայմանագիրը հակասում է Սահմանադրությանը, մենք կասենք՝ ուրեմն այդպես էլ կա: Բայց եթե ՍԴ-ն որոշի, որ չի հակասում Սահմանադրությանը, դա կգնա ԱԺ և կվավերացվի: Երբ վավերացվեց, Հայաստանի գործող Սահմանադրության 5-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ ՀՀ-ում վավերացված միջազգային պայմանագրերն ունեն գերակա ուժ Հայաստանի օրենսդրության նկատմամբ: Այսինքն՝ վավերացված միջազգային պայմանագիրն ավելի բարձր է, քան ՀՀ օրենքը, իսկ եթե պայմանագիրը վավերացվել է, ուրեմն դա չի հակասում Սահմանադրությանը և ստանձնած պարտավորությունը, մասնավորապես՝ այն պարտավորությունը, որ ՀՀ-ն և Ադրբեջանը չունեն տարածքային պահանջներ միմյանց նկատմամբ և պարտավորվում են ապագայում նման տարածքային պահանջներ չբարձրացնել, դա դառնում է դե յուրե բարձրագույն իրավական ուժ ունեցող դրույթ»,- ասաց Փաշինյանը

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular