Brent-ն էժանացել է՝ մեկ բարելը 73,32 դոլար
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՉորեքշաբթի նավթի գինը, ըստ Նավթի ամերիկյան ինստիտուտի (API), էժանանում է։
Brent-ի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE Futures բորսայում կազմում է մեկ բարելը 73,32 դոլար, ինչը 0,38 դոլարով (0,52 տոկոս) ավելի ցածր է, քան նախորդ աճուրդների փակման ժամանակ։ Երեքշաբթի այդ պայմանագրերը թանկացել էին 0,95 դոլարով (1,3 տոկոս)՝ մեկ բարելը 73,7 դոլար։
WTI-ի հոկտեմբերյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում էժանացել են 0,4 դոլարով (0,56 տոկոս)՝ մեկ բարելը 70,79 դոլար։ Նախորդ աճուրդների արդյունքներով՝ այդ պայմանագրերի արժեքը բարձրացել է 1,1 դոլարով (1,6 տոկոս)՝ մեկ բարելը 71,19 դոլար։