ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստանի գործող իշխանության և եկեղեցու միջև հարաբերություններում խզումը գնալով խորանում է» 

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում հասարակական-քաղաքական անկայունության բնորոշ նշան է հանդիսանում պարբերաբար սրվող քննարկումները Հայ առաքելական եկեղեցու (ՀԱԵ) դերի և տեղի մասին երկրի պատմության և ժամանակակից կյանքում, գրում է news-front.su-ն:

Գործող սահմանադրության համաձայն, որը կանգնած է հերթական վերանայման առջև, Հայաստանը աշխարհիկ պետություն է, սակայն  18-րդ հոդվածում նշվում է ՀԱԵ-ն որպես ազգային եկեղեցի իր բացառիկ առաքելությամբ հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում։ Ժամանակին անկախության ձեռքբերումը նպաստեց ՀԱԵ-ի ազդեցության մեծացմանը քաղաքական և հասարակական կյանքում: Սակայն երկիր ներթափանցած կրոնական շարժումների և օտար աղանդների ակտիվ գործունեությունը լուրջ մարտահրավեր էին ՀԱԵ-ի և ընդհանուր առմամբ հասարակության համար, և գնալով ՀԱԵ-ի հեղինակության և ազդեցության պահպանման խնդիրն ավելի արդիական դարձավ։ Մինչև թավշյա հեղափոխությունը ՀԱԵ-ն սերտ կապեր էր պահպանում գործող իշխանության հետ։

Դա քննադատությունների տեղիք էր տալիս, բայց բնակչության մեծամասնությունը դեռ հակված չէր ամբողջությամբ տարանջատել աշխարհիկ և եկեղեցական իշխանություններին։ Փաշինյանն իշխանության գալուց հետո նախընտրեց բացահայտ հակամարտության մեջ չմտնել ՀԱԵ-ի հետ, սակայն արևմտամետ ՀԿ-ներ, եկեղեցական այլախոհներ, տարբեր տեսակի երիտասարդական ակտիվիստներ սկսեցին քարոզչական արշավ Գարեգին Բ-ի դեմ, որոնք ուղեկցվեցին ՀԱԵ Կաթողիկոսի և հոգևորականների նկատմամբ բռնի և վիրավորական գործողություններով։ Այնուամենայնիվ  բողոքի ակցիաները լայն աջակցություն չստացան։ Ղարաբաղյան Երկրորդ պատերազմում Հայաստանի պարտությունը հայ հասարակությանը շոկի մեջ գցեց, ընդդիմությունը Փաշինյանին մեղադրեց ազգային շահերին դավաճանելու մեջ և պահանջեց նրա անհապաղ հրաժարականը, այդ պահանջը պաշտպանեց նաև Գարեգին Բ Կաթողիկոսը կոչ անելով վարչապետին ինքնակամ հրաժարական տալ։

Նա  այդ իր  «հայրական կոչը» կրկին հնչեցրել է արդեն Արցախը հանձնելուց հետո: Փաշինյանը հերքել է քննադատությունը և ասել, որ «եթե եկեղեցին վատ հարաբերություններ ունի իշխանության հետ, դա նշանակում է, որ եկեղեցին վատ հարաբերություններ ունի Աստծո հետ»։ Նա եկեղեցուն կոչ է արել «մտածել իր էության, տեսության ու հավատքի մասին» իսկ երկրի ճակատագիրը թողնել իշխանության ձեռքին։ Բացի դա Փաշինյանը բացասական գնահատական է տվել ՀԱԵ-ի պատմական և ժամանակակից դերին, քանի որ, նրա կարծիքով, նախկինում Հայոց կաթողիկոսները եղել են «արտաքին ազդեցության գործակալներ», և դա շարունակվում է առ այսօր։

1991 թվականին Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից հետո հայ ազգին միավորել է եռամիասնության մեկ գաղափարախոսությունը (Սփյուռք - Արցախ - Հայաստան): Ընդ որում, Հայաստան ասելով ի նկատի են ունեցել ոչ թե Հայաստանի Հանրապետությունը, այլ հայերի պատմական բնակության շատ ավելի ընդարձակ տարածքները։ Բայց 2018 թվականի թավշյա հեղափոխությունը հանգեցրեց հայ հասարակության գաղափարական ուղենիշների արմատական փոփոխության։ Փաշինյանի քաղաքականությունը կոչված է աջակցել վերազգային օլիգարխիային, որը մերժում է մարդկության էթնոմշակութային բազմազանությանը։ Իրենց քաղաքակրթական ընտրությունը կատարելով հօգուտ «համաշխարհային ժողովրդավարության» Փաշինյանը և նրա համախոհները ձգտում են ինտեգրվել կոլեկտիվ Արևմուտքին իր «համընդհանուր արժեքներով», այսինքն հայ հասարակությունը վերածել անհատների համայնքի («հպարտ քաղաքացիներ»), ովքեր ունեն սեփական մշակութային, կրոնական, սեռային և այլնի ինքնակողմնորոշում: Դա ենթադրում է ազգային ինքնագիտակցության փոխարինում համընդհանուր «աշխարհի քաղաքացիների» վերազգային ինքնագիտակցությամբ իր ոչ ազգային միասնական կյանքի մոդելով, ավանդական արժեքների ու բարոյականության մերժումով։

Հայաստանում «նախնիների հնացած ժառանգության» մերժման կողմնակիցներն են արտաքինից ֆինանսավորվող հասարակական կազմակերպությունները, կրոնական կազմակերպությունները և տոտալիտար աղանդները: Միևնույն ժամանակ, տարբեր հասարակական կազմակերպություններ գործում են հիմնականում երիտասարդների շրջանում, մինչդեռ կրոնական կազմակերպությունները ձգտում են իրենց գործունեությանը ներգրավել բոլոր տարիքային կատեգորիաների քաղաքացիների: Նման աղանդների թիվն անընդհատ ավելանում է և, ըստ հայ փորձագետների, արդեն կազմում է երկրի բնակչության ավելի քան 10 տոկոսը (200-350 հազար մարդ): Ամենաակտիվն ու մեծաթիվը նեո-հիսունական աղանդներն են՝ «Կյանքի խոսք», «Նոր սերունդ», «Ռեմա» և այլն: 2018 թվականին հենց աղանդներն էին, որ իրենց տասնյակ հազարավոր հետևորդներին դուրս բերեցին փողոց մեծապես ապահովելով կրիտիկական զանգված, որն էլ ի վերջո բերեց իշխանափոխության:

Ներկայում միասնական, կազմակերպված և սոցիալապես ակտիվ կրոնական աղանդները և արևմտյան ժողովրդավարության արժեքների կողմնակիցները (երիտասարդական ակտիվիստներից մինչև ԼԳԲՏ և ֆեմինիստական կազմակերպությունների ներկայացուցիչներ) գործում են որպես գործող կառավարության սոցիալական աջակցություն: Միևնույն ժամանակ, Ղարաբաղյան երկրորդ պատերազմում պարտությունից հետո հասարակության մեջ առաջացած շփոթությունն ու հուսահատությունը բնակչության մեծամասնությանը վերածել է սեփական շահերի վրա կենտրոնացած «քաղաքական ճահճի»։ Նման իրավիճակում նույն կարգախոսներով հանդես եկող պառակտված ընդդիմության համար դժվար է զանգվածային աջակցություն ստանալ ընտրություններում կամ փողոցային բողոքի ակցիաներում։

Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի պատմական հեռանկարները որոշվելու են ինչպես աշխարհում տեղի ունեցող գլոբալ փոփոխություններով, այնպես էլ միջազգային ասպարեզում ի հայտ եկող ուժերի հարաբերակցությամբ: Բացի դա Հայաստանի հեռանկարները որոշվելու են իր քաղաքացիների ընտրությամբ՝ հօգուտ «համընդհանուր արևմտյան արժեքների», կամ էլ հետագա զարգացման հիմնվելով սեփական մշակութային և պատմական ժառանգության վրա։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular