ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Փորձագետը մեկնաբանել է ԵՄ-ին Հայաստանի անդամակցության ստորագրահավաքը» 

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերի 11-ին Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ է տվել ստորագրահավաք իրականացնել երկրի ԵՄ-ին անդամակցելու հարցի շուրջ համաձայնելով նախաձեռնող խմբի ստեղծմանը, որը կսկսի այդ գործընթացը, որն ուղղված է միավորել արևմտամետ քաղաքական և հասարակական գործիչներին։ Ստորագրահավաքը տեղի կունենա 2024 թվականի սեպտեմբերի 16-ից նոյեմբերի 14-ը։ Օրենքի նախագիծն Ազգային ժողովում քննարկման ներկայացնելու համար անհրաժեշտ է 50 հազար քաղաքացու ստորագրություն։

«Չնայած նրան, որ ԵՄ-ին անդամակցելու հանրաքվե կազմակերպելու համար ստորագրահավաքի գործընթացի նախաձեռնողները ֆորմալ առումով իրենց դիրքավորում են որպես ընդդիմադիր, նրանք ընդդիմադիր ուժեր չեն (վարչապետին): Ավելին «Հանրապետություն» կուսակցությունը , որի ղեկավար Արամ Սարգսյանն է այդ նախաձեռնության հեղինակներից մեկը, իշխող կոալիցիայի մաս է կազմում Երևանի ավագանիում», - ria.ru-ի հետ զրույցում ասել է հայ քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը։

Նրա կարծիքով, դա ոչ թե առանձին ընդդիմադիր ուժերի նախաձեռնություն է, այլ իշխանությունների վարած կուրսի դրսևորում։ «Այլ հարց է այն, որ ելնելով որոշակի, այդ թվում ներքին և արտաքին քաղաքական նկատառումներից, իշխանությունները դեռ ռիսկ չեն անում դա անել իրենց անունից»,- կարծում է փորձագետը։

Գնահատելով Հայաստանի Եվրամիություն մտնելու շանսերը Մաթևոսյանը նշել է, որ եթե դեպի ԵՄ ճանապարհը ստորագրահավաքով ու հանրաքվեով լիներ, ապա հարևան Թուրքիան տարիներ առաջ դա արած կլիներ։ «Այսինքն այս դեպքում մենք պարզապես ականատես ենք որոշակի քաղաքական շահարկման, որը նպատակ ունի մոլորեցնել մարդկանց ու հասարակական կարծիքը, փորձել համոզել, որ Հայաստանն ունի հստակ եվրոպական հեռանկարներ»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Մաթևոսյանը նաև հավելել է, որ ԵՄ-ն ինքն է հիմա կանգնած  խնդիրների առաջ, և Երևանի նրան անդամակցելու հեռանկարները չափազանց կասկածելի են։ «Տեսեք, թե ինչ է կատարվում մեր շուրջը: Իրանը ձգտում է միանալ BRICS-ին, Թուրքիան և Ադրբեջանը ևս: Մեծ է հավանականությունը, որ ընտրություններից հետո Վրաստանը նույնպես դիմի BRICS-ին միանալու համար, դա տրամաբանական կլինի: Այս ամենի համատեքստում դժվար է պատկերացնել Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը»,- ասել է Մաթևոսյանը։

Նրա կարծիքով ուշագրավ է նաև այն, որ հետխորհրդային տարածքում գործընթացների կուլիսային համակարգողները այնքան էլ հաճախ չեն բարդացնում իրենց կյանքը փոխելով սցենարները։ «Մենք տեսնում ենք, որ Մոլդովայում նման հանրաքվե են ուզում անցկացնել հենց այն օրը, երբ տեղի կունենան նախագահական ընտրությունները: Բացարձակապես զարմանալի չի լինի, եթե Հայաստանի իշխանությունները ստորագրահավաքից հետո փորձեն հաջորդ կամ արտահերթ խորհրդարանական ընտրություններին անց կացնել ԵՄ-ին միանալու հնարավոր հանրաքվեն, եթե, իհարկե, որոշեն նման ռիսկային քայլ կատարել»,- ասել է փորձագետը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular