ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խոշոր վթար՝ Երևանի կենտրոնում. բախվել են «Neta»-ն ու «Volkswagen»-ը, վիրավnրներ կան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:30-ի սահմաններում Աբովյան-Պուշկին փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 27-ամյա Սուրեն Միքայելյանի վարած «Neta» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Խաչատուր Երիցյանի վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին, գովազդային վահանակին, ապա «EasyPay» ընկերության տերմինալին և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին:

Վթարի հետևանքով Գ. Երիցյանն ու նրա ուղևոր, Երևանի բնակիչ 47-ամյա Վիկտորյա Գրիգորյանը տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Փրկարարները դադարեցրել են «Volkswagen»-ի գազի արտահոսքը, փակել գազաբալոնի փականը,տեղում իրականացրել հերթապահություն:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:  

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular