ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Չտրամադրել անձնական և բանկային տվյալներ, չսեղմել կասկածելի հղումները»․ Կենտրոնական բանկն զգուշացնում է՝ զեղծարարներն ակտիվացել են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Կենտրոնական բանկն զգուշացնում է՝  վերջին շրջանում ավելացել են զեղծարարների կողմից անձնական և բանկային տվյալներ ձեռք բերելու փորձերը:  

«Մասնավորապես՝

• Զեղծարարները կեղծ հեռախոսազանգերի և տարբեր նամակագրությունների միջոցով կապ են հաստատում քաղաքացիների հետ՝ ներկայանալով որպես ֆինանսական հաստատության աշխատակից, ուղարկում են հղումներ և դրդում են անցնել նշված հղմամբ, լրացնել անհրաժեշտ անձնական/բանկային տվյալները՝ այդ կերպ ստանալով հասանելիություն քաղաքացիների ֆինանսական միջոցներին։

Հորդորում ենք լինել զգոն և ոչ մի դեպքում չանել հետևյալ քայլերը.

• Որևէ անձի չտրամադրել անձնական բանկային որևէ տվյալ

• Մուտք չգործել անհայտ և կասկածելի հղումներ

• Չակտիվացնել ստացված անհայտ և չսպասված հաստատման կոդերը»,- նշված է ՀՀ ԿԲ հաղորդագրությունում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular