ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սահմանազատման հանձնաժողովների գործունեության կանոնակարգը եռակի ազդեցության ական է․ Գոհար Մելոյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների գործունեության կանոնակարգը եռատեղ ական է թե՛ ՍԴ-ի համար, թե՛ այս իշխանության, թե՛ Հայաստանի համար, News.am-ի հետ զրույցում ասել է սահմանադրագետ Գոհար Մելոյանը։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 24-ին ՍԴ-ն պետք է է քննի այդ կանոնակարգի սահմանադրականությունը, ապա ուղարկի ԱԺ:

«Շատ հապճեպ, կառավարության նիստին ներկայացնելուց հետո փաստաթուղթն ուղարկվեց ՍԴ: ՍԴ-ն սեպտեմբերի 10-ին աշխատանքային որոշում ընդունեց սեպտեմբերի 24-ին գործը քննելու համար: Նշեմ, որ «ՍԴ մասին» օրենքը եռամսյա ժամկետ է տալիս ընդհանուր վարույթ ընդունելուց հետո այս գործի վերաբերյալ եզրակացություն տալու համար: Բացի այդ, «ՍԴ մասին» օրենքը ընդհանրական դրույթ ունի, որտեղ ասվում է, որ եթե որևէ փաստաթուղթ Հայաստանի ինքնիշխանության վրա ազդող դրույթներ ունի, անպայման եզրափակիչ մասում պետք է դրան անդրադարձ կատարել: Այս փաստաթուղթը, ճիշտ է, առաջին հայացքից տեխնիկական, կազմակերպչական բնույթի նորմեր է պարունակում, սակայն վտանգավոր նորմեր կան: Իմ գնահատմամբ, այս փաստաթուղթը ՍԴ-ն իրավասու էլ չէ մասնակիորեն ու առանձին դիտարկել, և դա է ականը: Հաշվի առնելով այն, որ ՍԴ-ն խայտառակ գործընթացներից հետո համալրվեց յուրայիններով, տեխնիկական մասով կդիտարկի՞ և կտա՞ «բաղձալի» դրական եզրակացությունը, թե՞ պրոցեսը ամբողջականության մեջ կդիտարկի»,-ասել է Մելոյանը։

Ի տարբերություն  Հայաստանի շտապողականության, Ադրբեջանն այս փաստաթուղթը չի ներկայացրել իր հանրությանը և որևէ վավերականության գործընթաց չի սկսել։ Այս առնչությամբ Գոհար Մելոյանն ասել է. «Փաստաթղթի վերջին կետը տալիս է ուժի մեջ մտնելու կարգավորումները, և այս փաստաթղթի՝ ուժի մեջ մտնելու նախապայմանը այն է, երկու պետությունները ամփոփեն ներպետական գործընթացները, և երբ երկու պետություններում  կվավերացվեն և առկա կլինեն ուժի մեջ մտնելու փաստաթղթերը, նոր այս փաստաթուղթը գործող կհամարվի: Այսինքն, եթե նույնիսկ Հայաստանի ՍԴ-ն դրական եզրակացություն տա, ԱԺ-ն էլ վավերացնի, այնուամենայնիվ, այն դեռեւս ուժի մեջ մտած չի համարվելու, քանի դեռ նույն գործընթացը Ադրբեջանում չի արվել:

Հաջորդը՝ մենք կարող ենք մտավախություն ունենալ, որ կրկին մեզ մոլորեցնելու փորձ է արվելու․ և՛ միակողմանի վավերացման արդյունքում այս անհեթեթ դրույթները մեր պետության պարանոցին փաթաթելու, և՛ իրենց հակաիրավական գործողություններին արդարացնելու փորձ է արվելու»,- ասել է  Գոհար Մելոյանը:

Նա նշել է՝ դեռևս 2020-ի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն ակտը կամ դրան հաջորդած մի շարք փաստաթղթերը, որոնք իրենց ձևով հայտարարություններ էին, հուշագրեր էին, բայց բովանդակությամբ միջազգային պրակտիկայի համատեքստում միջազգային պայմանագրեր էին, պետք է անցնեին նույն ներպետական վավերացման գործընթացները, սակայն չեն անցել. «Այս սահմանադրական հանձնաժողովները արդեն 4 տարի գործում են: Էպոպեան Տավուշի մարզում հայկական տարածքների հանձնումն էր այս հանձնաժողովների գլխավորությամբ: Մեր օրենսդրությունը հստակ ասում է, որ ՀՀ տարածքի փոփոխության հարցերը լուծվում են հանրաքվեով, ինչը տեղի չի ունեցել: Իշխող ուժի ներկայացուցիչներն ասում են, որ մենք զիջում ենք ոչ թե մեր տարածքները, այլ Ադրբեջանին ենք վերադարձնում «իրենց տարածքները»:

Այդ գյուղերը, որոնց մասին խոսվում է, վարչատարածքային բաժանման մասին օրենքով, հենց այսօրվա դրությամբ հանդիսանում են Տավուշի մարզի գյուղեր: Այդ տարածքներում սեփականության իրավունքով ՀՀ քաղաքացիներին պատկանող գույքեր կան: Երրորդը, այդ տարածքներում ընտրական գործընթացներ են կազմակերպվել: Եթե դա ՀՀ տարածք չէ, ո՞նց են ընտրական տեղամաս ձեւավորում»,- ընդգծել է Գոհար Մելոյանը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular