ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


2 տարի է՝ Սյունիքի Ներքին Հանդ գյուղի բնակիչները չեն կարողանում այցելել իրենց հարազատների շիրիմներին. գերեզմանոցը թշնամու դիտարկման տակ է, կրակում են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արդեն երկու տարի է՝ Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղում բնակիչները չեն կարողանում այցելել իրենց հարազատների շիրիմներին. գյուղի գերեզմանոցը 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ի Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում հայտնվել է թշնամու դիտարկման տակ։

2020 թվականի Արցախի 44-օրյա պատերազմից հետո Սյունիքը և բազմաթիվ բնակավայրեր դարձել են խոցելի, 2022 թվականի սեպտեմբերից  բնակավայրերի խոցելիությունն ավելի մեծացավ, այդ թվում՝ Ներքին Հանդում։

Այս տարի արդեն Ներքին Հանդի տարածքում նոր գերեզմանոց են հիմնել, որպեսզի մարդիկ կարողանան հուղարկավորել իրենց հարազատներին։

Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանի խոսքով՝ ովքեր հնարավորություն ունեն, հանգուցյալին հուղարկավորում են Կապանում, իսկ ովքեր հնարավորություն չունեն կամ այլ պատճառներ կան, հուղարկավորությունը կատարում են Ներքին Հանդի նոր գերեզմանոցում։

«Մեր բնակավայրին մոտիկ նոր տարածք ենք վերցրել, մաքրել, ցանկապատել ու դարպասներ ենք դրել, հիմա այդ տարածքում է մեր գերեզմանատունը։ Այս ամբողջ ընթացում արդեն մեկ հուղարկավորություն է եղել, մինչ այդ Կապանում էին հուղարկավորում։

Այս տարածքը բնակավայրի ավելի խորքում է։ Մեկ-երկու տեղից դիտարկվում է թշնամու կողմից, բայց դե, եթե այդպես տրամաբանենք, բնակավայրն էլ է դիտարկվում թշնամու կողմից»,- 168.am-ի հետ զրույցում շեշտել է Խաչատուր Բաղդասարյանը։

Նա նաև փոխանցել է՝ թշնամու դիտարկման տակ հայտնված գերեզմանոցում հուղարկավորված անձանց բարեկամներն ու հարազատները երկու տարի շարունակ զրկված են նրանց շիրիմներին այցելելու հնարավորությունից։ Այս ընթացքում գերեզմանոց գնալու փորձ եղել է, սակայն թշնամին կրակել է, որի արդյունքում մարդիկ ճանապարհի կեսից վերադարձել են։

Նշենք, որ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին, երբ Ադրբեջանը դիմեց մեծ սադրանքի Սյունիքի մարզում, ոչ միայն առաջ եկավ Ներքին Հանդի տարածքում, այլև բնակչությանը զրկեց խմելու ջրից։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular