ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուկրաինայի բանակի որոշ բարձրաստիճան հրամանատարներ դեմ էին արտահայտվել ՌԴ-ի Կուրսկի մարզում ուկրաինական ԶՈւ-ի գործողությանը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինայի բանակի որոշ բարձրաստիճան հրամանատարներ դեմ են արտահայտվել Ռուսաստանի Կուրսկի մարզում ուկրաինական զինված ուժերի գործողությանը։

Այս մասին գրում է Politico-ն՝ վկայակոչելով երկու բարձրաստիճան ուկրաինացի զինվորականի, ովքեր անանունության պայմանով խոսել են։

Դրան դեմ արտահայտվողների թվում հրատարակությունը մեջբերում է Ուկրաինայի զինված ուժերի նախկին հրամանատար Վալերի Զալուժնիին։

Պարբերականի փոխանցմամբ Զելենսկին առաջին անգամ այդ գաղափարը հնչեցրել է տարեսկզբին, իսկ  Վալերի Զալուժնին առարկել է՝ նշելով, որ սահմանը հատելուց հետո գործողության ծրագրում «հստակ երկրորդ քայլ» չկա:

«Նա այդպես էլ հստակ պատասխան չստացավ Զելենսկիից։ Նա զգում էր, որ դա ավանտյուրա է լինելու»,- նշել է Politico-ի զրուցակիցներից մեկը։

Նախկին հրամանատարից բացի Կուրսկի օպերացիայի դեմ է արտահայտվել 80-րդ օդադեսանտային հարձակման բրիգադի հրամանատար Էմիլ Իշկուլովը, ով պաշտոնանկ է արվել հուլիսին, գրում է հրատարակությունը։ Աղբյուրները նշում են, որ «Իշկուլովը դեմ է արտահայտվել Կուրսկի շրջանում գործողությանը, վախենալով, որ իր բրիգադը կարող է հայտնվել չափազանց խոցելի ռուսական հողի վրա, և որ զոհերի թիվը կարող է կտրուկ աճել»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular