ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ քաղաքացիներն իրենց վրացական մեքենաներով Բավրայից կարող են մտնել ՀՀ առանց գրավի` Վրաստանում կացության վկայականի հիման վրա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Չափազանց ուրախալի լուր ջավախահայության համար։

Այսօրվանից Վրաստանում ապրող ՀՀ քաղաքացիներն իրենց վրացական մեքենաներով Բավրայից կարող են մտնել ՀՀ առանց գրավի` կացության վկայականի հիման վրա:

2024 թ. հունվարի 1-ից, երբ ՀՀ մուտքի նոր կարգ սահմանվեց Վրաստանի պետհամարանիշերով մեքենաների համար, Վրաստանի տարածքում ապրող բազմահազար հայեր, որոնք Վրաստան-ՌԴ լարված հարաբերությունների տարիներին ՌԴ մեկնելու նպատակով ստացել են ՀՀ քաղաքացիության անձնագրեր, կորցրել Վրաստանի քաղաքացիությունը և այդ երկրի տարածքում ապրում են կացության իրավունքի վկայականով, կանգնեցին լուրջ խնդրի առջև:

Այսպես, ինչպես բոլոր ՀՀ քաղաքացիները, 2024 թ. հունվարի 1-ից վրացական պետհամարանիշով սեփական մեքենայով մուտք գործելիս Վրաստանում ապրող և ՀՀ քաղաքացիություն ունեցող հայերը (հիմնական տոկոսը կազմում են ջավախահայերը) ստիպված են սահմանին բանկում վճարել տվյալ մեքենայի մաքսազերծման ամբողջ գումարը, որը ահռելի թիվ է կազմում: Բնականաբար, ոչ բոլորն էին ի վիճակի այդչափ գումար գրավի տեսքով սառեցված պահել բանկում:

Արձագանքելով հարյուրավոր ջավախահայ իմ հայրենակիցների մտահոգություններին՝ դիմել էի ՊԵԿ-ին, մանրամասն ներկայացրել խնդիրը, խնդրել ձեռնարկել համապատասխան քայլեր և առաջարկել լուծում, ըստ որի՝ Վրաստանում (տվյալ դեպքում՝ Ջավախքի շրջաններում) բնակվող, վրացական պետհամարանիշով և ՀՀ քաղաքացիության անձնագրով վարորդներին թույլատրել մուտք գործել ՀՀ՝ առանց մեքենայի մաքսազերծման արժեքի գրավադրման՝ հիմք ընդունելով վերջիններիս՝ Վրաստանում կացության իրավունքի թույլտվության վկայականները:

Հայտնեմ, որ, ուսումնասիրելով իմ կողմից բարձրացված և ներկայացված խնդիրը, ՊԵԿ-ը կայացրել է դրական որոշում:

Այօրվանից Վրաստանում ապրող այն ՀՀ քաղաքացիները, որոնք ունեն Վրաստանում կացության իրավունքի վկայական, կարող են այն ՀՀ անձնագրի հետ մեկտեղ ներկայացնել Բավրայի անցակետ, վրացական պետհամարանիշով սեփական մեքենայով մուտք գործել ՀՀ և մնալ ՀՀ տարածքում 1 տարի: Ուշադրություն, տվյալ կարգը գործում է միայն Բավրայի անցակետում:

Ըստ այդմ՝ սեպտեմբերի 16-ին համապատասխան հրահանգ է իջեցվել Բավրայի անցակետ, և այսօր՝ սեպտեմբերի 17-ի առավոտյան, արդեն առաջին ջավախահայն իր վրացական պետհամարանիշով մեքենայով մուտք է գործել ՀՀ՝ ներկայացնելով Վրաստանում կացության իրավունքի վկայականը:

Ավելին, մենք խնդրել էինք ՀՀ տարածքում մնալու խելամիտ ժամկետ սահմանել գոնե մեկ ամիս, իսկ ՊԵԿ-ի որոշմամբ դա սահմանվել է 1 տարի (հավասարեցվել է Վրաստանի քաղաքացիների համար սահմանված ժամկետին): Սա ևս ողջունելի է:

Հ.գ. Շնորհակալ եմ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին, անձամբ պետ Լուսինե Մկրտչյանին և աշխատակից Սևակ Մանուկյանին իմ բարձրացրած և ներկայացրած խնդիրը ամենայն հոգատարությամբ լսելու, Պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչությանը, անձամբ պետ Արտաշես Ղամբարյանին՝ խնդիրը սիրահոժար քննարկելու, ջավախահայ իմ հայրենակիցներին բարձր մակարդակով ընդունելու և ՊԵԿ ղեկավարության դրական որոշումը փոխանցելու համար:

Ինչպես Ջավախքում կասեն՝ հող բռնեք՝ օսկի դառնա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular