ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուկրաինային տրամադրվող աջակցությունը երաշխավորում է Մոլդովայի գոյատևումը․ Գերմանիայի ԱԳ նախարար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Եթե Ուկրաինան պարտվի, ապա հաջորդ թիրախը կլինի Մոլդովան․ Ուկրաինային տրամադրվող աջակցությունը երաշխավորում է Մոլդովայի գոյատևումը.

Ինչպես հաղորդում է Reuters-ը, այս մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոկը տարածաշրջանում ռուսական միջամտության ընդլայնման հետ կապված մտահոգությունները մեղմելուն նվիրված համաժողովում։

«Այն, ինչ մենք անում ենք Ուկրաինային աջակցելու համար, նշանակում է նաև աջակցել Մոլդովայի կայունացմանը։

Ակնհայտ է, որ մարդկանց ամենամեծ մտահոգությունն այստեղ այն է, որ եթե Ուկրաինան պարտվի, հաջորդ թիրախը կլինի Մոլդովան», - ասել է նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular